Այս մարդկանց միակ խնդիրը քանդելն է, իսկ քանդելու համար պետք է ապազգայնացնել. Արթուր Սահակյան. Տեսանյութ
Հիմա ինձ համար ակնհայտ է, որ այս մարդկանց առջև խնդիր էր դրված փլուզել երկիրը, հիմա փորձում են Հայաստանը դարձնել փորձադաշտ: Այս մասին «Բեկում» համաերիտասարդական ֆորումի ժամանակ ասաց Արթուր Սահակյանը:
«Մի բան հստակ է, որ այս մարդիկ կանեն այն, ինչ թույլ կտրվի, իսկ ես վստահ եմ, որ թույլ տալ չի կարելի: Չարը միշտ էլ հայտարարում է իր անելիքը, մնացածը մարդու ընտրությունն է»,-ասաց նա:

