Երևանում 67 համարի ավտոբուսը վթարի է ենթարկվել
Դիտել նաև
Դիլիջան-Իջևան ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կա տուժած
15 ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է
Մանրամասներ՝ Երևան-Գյումրի ճանապարհի վթարից. Բախվել են 15 մեքենաներ. Վիրավորներին դուրս են բերել հատուկ տեխնիկայով
Երևանում կասկադյորական ավտпվթшրի հեղինակը ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանի որդին է
Շղթայական ավտովթար` Արագածոտնի մարզում. բախվել են Թուրքիայի քաղաքացու վարած կցորդիչով բեռնատարը, ավտոքարշակը և ձնամաքրման աշխատանքներ կատարող տրակտորը
Այսօր՝ ապրիլի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 20:45-ի սահմաններում Մազմանյան-Շիրազ փողոցների խաչմերուկում թիվ 67 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է Volkswagen Touareg ավտոմեքենային, ապա առաջ ընթանալով բախվել երկաթե էլեկտրասյանը եւ հայտնվել բենզալցակայանի տարածքում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետեւանքով ավտոբուսի վարորդը մարմնական վնանսվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ավտոբուսն ամբողջությամբ վերածվել է մետաղե ջարդոնի, բախման հետեւանքով էլ ավտոմեքենայի անվադողը պոկվել եւ վնասել է կայանված վիճակում գտնվող Mersedes մակնիշի ավտոմեքենան: Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

