Աշտարակ-Կարբի ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար. կա զոհ
Դիտել նաև
Դիլիջան-Իջևան ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կա տուժած
15 ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է
Մանրամասներ՝ Երևան-Գյումրի ճանապարհի վթարից. Բախվել են 15 մեքենաներ. Վիրավորներին դուրս են բերել հատուկ տեխնիկայով
Երևանում կասկադյորական ավտпվթшրի հեղինակը ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանի որդին է
Շղթայական ավտովթար` Արագածոտնի մարզում. բախվել են Թուրքիայի քաղաքացու վարած կցորդիչով բեռնատարը, ավտոքարշակը և ձնամաքրման աշխատանքներ կատարող տրակտորը
Ապրիլի 5-ին, ժամը 11:13-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Կարբի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաները: Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և «Iveco» մակնիշի բեռնատարը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից․ շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են վերջինիս մահը:

