Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ
20
Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Պատերազմ Արցախում
Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Թուրքը Գերմաննիայում Հայաստանի ներկայացուցչին «խաղաղության մրցանակ» է հանձնում՝ Արցախն ուրանալու, հայաթափելու և հազարավոր զինվորների մահվան մատնելու համար Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Այժմ վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով Փաշինյանի այդ հայտարարությունից հետո կարող ենք ասել՝ ՀՀ իշխանությունը բավարարված է այն իրադարձություններով, որոնք կատարվել են Արցախում 2023-ին. Աբրահամյան Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ» Գինարբուք՝ խորհրդարանում․ «Հրապարակ» 2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան «Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. Գեղամյան Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում Գնահատանքս եմ հայտնում Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին․ Փաշինյան Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․ «Հայաստան» խմբակցությունը դեսպաններին է ներկայացրել Հայաստանում իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումները ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քրեական վարույթը պետք է կարճվի. Պաշտպան Ինչո՞ւ գերմանացի բժշկին թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին Վարչապետը չունի եպիսկոպոս կարգավիճակը պահպանելու լիազորություն, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի, դա Կաթողիկոսի լիազորությունն է. Արա Զոհրաբյան Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ

«Հայրենիք» կուսակցության անդամը դատարանում հաղթել է ՔՊ-ական պատգամավորին

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանը դատարանում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Միքայել Թումասյանին։

«Ուզում եմ տեղեկացնել, որ գրեթե 2 տարվա դատավարությունից հետո ավարտվեց ինձ դատի տված Դավթաշենի նախկին թաղապետ, ներկայումս ՔՊ պատգամավոր Միքայել Թումասյանի դատական գործը:

Ասեմ, որ դատարանը ամբողջությամբ մերժել է պատգամավորի հայցը։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ փաստաբան Անահիտ Սարգսյանին` դատավարությանը փայլուն մասնակցության և մինչև վերջ իմ կողքին կանգնելու համար: Արդարությունը միշտ հաղթանակում է, իսկ մեր ժամանակներում արդարությունը ամենաուժեղ զենքն է։

Հ. Գ. Միանշանակ, մենք պետք է գործենք, որպեսզի հաղթենք ներքին թշնամուն, իսկ այսօր ներքին թշնամին ավելի վտանգավոր է, քան արտաքին թշնամին: Ստերի և դավաճանների վերջը գալու է։ Ժամանակի հարց է...», - Facebook-ում գրել է Արսեն Նիկողոսյանը։

Նշենք, որ ըստ «Դատալեքսի» դատարանը հայցը գնահատել է անհիմն և մերժման ենթակա։ ՔՊ-ականը դատարան դիմել էր 2021-ի հուլիսին՝ վնասի փոխհատուցման պահանջով։

Դատալեքսից տեղեկանում ենք. «Դիմելով Դատարան՝ հայցվորը հայտնել է, որ 28.06.2021թ. Արսեն Նիկողոսյանը ֆեսբուք սոցիալական ցանցի իր անձնական էջում արել է «!! Հրատապ» վերնագրված հետևյալ գրառումը:

«Հայտարարում եմ՝ Աջափնյակ համայնքում օրերս ականատես եղանք, թե ինչպես իշխանական վանդալները ջարդուփշուր էին անում հասարակ հայ քաղաքացիներին պատկանող շինությունները: Փոխարենը՝ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանը այս պահին իրականացնում է շինարարական աշխատանքներ Ս. Գևորզյան փողոցի վրա:

Հարց է առաջանում՝ այ անբարոյական բաշիբոզուկները ապագա են ստեղծում իրենց համար, թե ազգի: Գոռում էիք՝ ապագա կա, որպեսզի հարստահարեք ու կողոպտեք շարքային քաղաքացուն, դավաճան կապիտուլյանտներ: Եթե այդ շինությունը չարժանացավ նույն ճակատագրին, ինչպես շարքայինինը, ապա կարճ քաղաքական բախտի եք արժանանալու, ձեր իրական տեղը քաղաքական աղբամանն է:

Հ. Գ. Հարցս ուղղում եմ Երևանի քաղաքապետին, այ կապի՛կ, եթե այս հարցին չտվեցիր արդարացի, օրինական լուծում, ապա ժողովրդի ողջամիտ մասը պատվելի վարչապետիդ պողպատե մանդատը կմտցնի ...»:

Այնուհետև 29.06.2021թ. պատասխանողը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր անձնական էջում կիսվել է «InfoPress.amw-ի հոդվածով»։

Ըստ հայցվորի՝ վերը հիշատակված Գրառումը պարունակում է իր պատիվը, արժանապատվությունը արատավորող փաստացի տվյալներ: ՔՊ-ականը դատարանից պահանջել Արսեն Նիկողոսյանից հօգուտ իրեն բռնագանձել սահմանված նվազազույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով 2.000.000 ՀՀ դրամ փոխհատուցում»:

Դատարանը մարտի 31-ին որոշել է Միքայել Թումասյանի հայցն ընդդեմ Արսեն Վարդանի Նիկողոսյանի՝ վնասի փոխհատուցման պահանջի մասին, մերժել, ինչպես նաև Միքայել Թումասյանից հօգուտ Արսեն Վարդանի Նիկողոսյանի բռնագանձել 100000 ՀՀ դրամ, որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>