Թուրքիայի օգտին ընտրություն կատարած փաշինյանական Հայաստանին Ռուսաստանը պետք չէ Եթե Փաշինյանն ինչ-որ կերպ հաղթի եկեղեցու դեմ այս մարտում, դա կլինի Հայաստանի լիակատար կործանումը. Անդրեյ Պերլա (տեսանյութ) «Մայր Հայաստան» խմբակցության անդամի ընտանիքի դեմ կատարված ոտնձգությունը շտապ բացահայտում է պահանջում, պարոնա՛յք և տիկնա՛յք լակոտակրատիայի անդամներ
11
Քաղաքացիները հավաքվել են օդանավակայանում՝ դիմավորելու Կաթողիկոսին Իր ընտանիքի հարցն է․ Ի՞նչ է ասել Նիկոլն իր թիմակիցներին եկեղեցու հարցով․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հայ առաքելական եկեղեցին ունի ավելի շատ պաշտպաններ, քան որևէ մեկը կարող է պատկերացնել. Իշխան Սաղաթելյան ՀՅԴ Բյուրոն դատապարտում է Եկեղեցու նկատմամբ իշխանության քայքայիչ գործողությունները Չարիքն` ընդդեմ Հայաստանի Համաձայնությունը կա՛, Փաշինյանը գաղտնի է պահում. Երվանդ Բոզոյան Անընդունելի է ՀՀ իշխանության՝ եկեղեցականների հանդեպ ստեղծած մթնոլորտը․ Արամ Ա-ն նիստ է գումարել Ծանրագույն հանցագործության կդիմի Փաշինյանը. հետևանքները շատ լուրջ են լինելու. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Կաթողիկոսին պաշտպանելով` պաշտպանում ենք ՀՀ-ն թուրք-ադրբեջանական օրակարգի սպասարկումից․ Անդրանիկ Թևանյան Մոսկվան պատրաստվում է լուրջ քայլեր ձեռնարկել Ալիևի դեմ Պատերազմ Արցախում
Ոստիկանության զորքերի տասնյակ ավտոբուսներ` դեպի «Զվարթնոց» ճանապարհին Նիկոլ Փաշինյանն ուզում է ներքին քաոս ստեղծել, սատանան քաոսի մեջ է լավ սնվում. ինքը նզովյալ է, նզովյալին ի՞նչ նզովես. Տեր Ահարոն քահանա Մելքումյան Ո՞ւմ դեմ է իմպիչմենթն իրականում և ո՞վ է կաթողիկոսի դեմ արշավի հեղինակը․ «Կարճ ասած» Քաղաքացիները հավաքվել են օդանավակայանում՝ դիմավորելու Կաթողիկոսին «Ոջիլային» բառամթերքով «փայլատակող» Աննա Հակոբյանը սեպտեմբերին նախատեսում է մեկնել ՉԺՀ... կրթվելու Սեյրան Օհանյանը դատախազին մեղադրում է Փաշինյանի պատվերը կատարելու մեջ Թուրքիայի օգտին ընտրություն կատարած փաշինյանական Հայաստանին Ռուսաստանը պետք չէ Եթե Փաշինյանն ինչ-որ կերպ հաղթի եկեղեցու դեմ այս մարտում, դա կլինի Հայաստանի լիակատար կործանումը. Անդրեյ Պերլա (տեսանյութ) Իր ընտանիքի հարցն է․ Ի՞նչ է ասել Նիկոլն իր թիմակիցներին եկեղեցու հարցով․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Սա կիսալուսնյաց արշավանք է եկեղեցու դեմ. Արթուր Խաչատրյան Դավիթ Համբարձումյանն արժանի թեկնածու է, իմպիչմենտի համար փողոց կգեներացվի, բա առանց դրա ո՞նց կլինի Հերթական կրակոցները․ Տուժել է պատահական անցորդ Արթիկի թեմի հոգևոր դասը զորակցություն ու աջակցություն է հայտնում Վեհափառ Հայրապետին Սա պատերազմ է հայ ժողովրդի ինքնության գլխավոր հենասյան՝ քրիստոնեական արժեքների դեմ․ «Էջմիածին» դաշինք Հայ առաքելական եկեղեցին ունի ավելի շատ պաշտպաններ, քան որևէ մեկը կարող է պատկերացնել. Իշխան Սաղաթելյան Շենգավիթի թաղապետը աշխատանքից ազատման դիմում է գրել 18+․ «Ս․․․ եղիր Ադրբեջան»․ ժողովրդի արձագանքը՝ Փաշինյանին «Նիկոլ Փաշինյանը ջանում է Ամենայն Հայոց Կաթողիկոս կարգել Թուրքիայի քաղաքացի հայ հոգևորականի»․ Ռուբեն Մելիքյան Այս մեռելածին գործընթացը ստեղծված պայմաններում չի կարող դրական ելք ունենալ․ Ռուբեն Հակոբյան Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնելու Նախիջևանում «Զանգեզուրի միջանցք»-ը նպատակ ուներ մասնատել Հայաստանը և կտրել Իրանի կապը Եվրոպայի հետ. Թեհրանը խափանել է այս դավադրությունը. Խամենեիի խորհրդական Գլխավոր դատախազն իրեն նվիրել է Նիկոլ Փաշինյանի հանցավոր հանձնարարությունների կատարմանը․ Արծվիկ Մինասյան Բավական է ատելություն ու արյուն թափես այս երկրի վրա «Մայր Հայաստան» խմբակցության անդամի ընտանիքի դեմ կատարված ոտնձգությունը շտապ բացահայտում է պահանջում, պարոնա՛յք և տիկնա՛յք լակոտակրատիայի անդամներ Եկավ «Արցախը Հայաստան է և վերջ»-ով, գնում է «Հայաստանը Արցախ է և վերջ» ելքին ՀՅԴ Բյուրոն դատապարտում է Եկեղեցու նկատմամբ իշխանության քայքայիչ գործողությունները Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Մարդիկ անգամ զուգարանի խնդիր ունեն․ ավագանու անդամ Արմենակ Դաինելյանը հանրակացարանի խնդիրների մասին (տեսանյութ) ՀՀ իշխանությունը չի հայտնում Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման ձգձգման պատճառը Կանադահայոց Թեմը զորակցում է Կաթողիկոսին

«Վնգստացող դատավորներից» դեպի վնգստացող պետություն

1. Եթե դատարանները շրջափակելու կոչին հայ հասարակությունը տար նույն ռեակցիան, ինչ Իսրայելի հասարակությունը՝ իրենց իշխանության դատաիրավական ռեֆորմին, շատ բաներից Հայաստանում հնարավոր կլիներ խուսափել։ Չի բացառվում՝ նույնիսկ պատերազմից։ 

2. Եթե «վնգստացող դատավորներ» արտահայտությանը, լավագույն դատավորներին պատժելու պրոցեսին դատավորների համայնքը տար միասնական կոշտ պատասխան, մեր երկրում զարգացումները այլ կլինեին։

3. Եթե Մնացական Մարտիրոսյանին քրեական դատարանի նախագահ նշանակումը (մարդ, որին նույն Նիկոլը և նրա նկարով «ազնվացող» ԲԴԽ նախագահը ժամանակին համարել են իշխանության կամակատար, որակել ամենատգեղ բառերով, որի մասին զեկույցներ են գրել) հարուցեր համատարած, հրապարակային ցասում, կնշանակեր, որ շանսեր ունենք առողջացման։

4. Եթե հասարակությունը լիներ ավելի զգայուն՝ պետության իրավական կառուցվածքի հարցերում, և այլ վերաբերմունք ցույց տար ՍԴ-ի, Հրայր Թովմասյանի «գրիչային» թեմաներում, մենք այսօր շատ ավելի ամուր կլինեինք որպես պետություն։

5. Եթե իշխանափոխության օրերին Նիկոլին ձերբակալելու եկած, իսկ հետագայում Նիկոլի հրահանգով արդեն նրա քաղաքական հակառակորդներին ձերբակալող գլխավոր դատախազին հասարակությունը մերժեր՝ որպես մարդկային և մասնագիտական դեֆոլտի խորհրդանիշի, այլ ոչ թե հրճվեր «իմ սրտի դատախազ» ձևակերպմամբ, մենք այսօր այսքան անարժապատիվ վիճակում չէինք լինի։

6. Եթե զգալի ռեսուրսների տիրապետող և պետական մեծ փորձ ունեցող գործիչները պայքարեին ոչ թե միայն ու միայն սեփական անձը դատաիրավական ռեպրեսիաներից պաշտպանելու համար, այլ լիներ ավելի մասշտաբային գիտակցում և աշխարհայացք՝ ստեղծել դատաիրավական տեռորի դեմ պայքարի լուրջ համակարգեր, ապա վիճակը երկրում այսքան տխուր չէր լինի։

Նման եթե-ների շարքը մեծ է, և նման հակազդեցության բացակայությունն է բերել էս օրվան։ Բայց սա, ինչ-որ իմաստով, արդեն երեկ է։ Մեր այսօրն ունի ավելի վտանգավոր եթե-ներ։ Եթե հասարակությունն այսօր հասկանա, որ ցուցադրական հակառուսականությունը նոր պատերազմի մեծ ռիսկեր է պարունակում, որ ՀԱՊԿ-ի դեմ դեմարշները լկտիացնում են Ադրբեջանին, որ բանակցություններում տապալումները բերում են Արցախի վերջնական մեկուսացմանը, մենք կկարողանանք գուցե կանխել այդ ամենը։ Բայց դրա համար հասարակությանը պետք է բացատրել այս նոր եթե-ների բերած վտանգները։ Պետք է լինի այն ուժը, որը կկառուցի հանրության հետ այդ կարևոր կամուրջը, կկարողանա բացատրել այս ամենը, ուժ, որը կկարողանա բանակցել հանրության հետ այս բոլոր հարցերի շուրջ՝ հասնելով հաջողության։ Հանրության հետ բանակցություններում հաջողության հասնող ուժը կկարողանա դառնել արդեն դրսի աշխարհի ու հակառակորդների հետ Հայաստանի նոր բանակցողը։

Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan