Ռուսաստանը և Բելառուսը չեն փլուզվել եւ չեն փլուզվի Արեւմուտքի պատժամիջոցների պատճառով․ Լուկաշենկո
Դիտել նաև
Պուտինի և Փաշինյանի միջև շփումներ առաջիկայում չեն սպասվում, դրանք վերջերս են եղել. Պեսկով
Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս ՌԴ ԶՈւ-ն ներգրավել արտերկրում ռուսաստանցիների պաշտպանության համար
Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին
Պուտին-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Պուտինն ու Փաշինյանը կրկին կհանդիպեն... հունիսին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի եւ Ռուսաստանի տնտեսությունները չեն փլուզվել եւ չեն փլուզվի Արեւմուտքի պատժամիջոցներից։ Այս մասին Բելառուսի ղեկավարն ասել է «Խատին» հուշահամալիրում սգո արարողության ժամանակ, հայտնում է ԲելՏԱ գործակալությունը, փոխանցում է News.am-ը։
Նույն ելույթի ժամանակ Լուկաշենկոն ասել է, որ Արեւմուտքում որոշել են «արիական չափանիշները» փոխարինել «լիբերալ դեմոկրատական արժեքներով»՝ սկսելով նոր «չափանիշին» համապատասխանող ժողովուրդներ ձեւավորել։

