Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհ փողոցի բնակիչ 18-ամյա Արթուր Գևորգյանը իր վարած Mercedes G մակնիշի 06 GG 060 համարանիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց բախվել էլեկտրասյանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման արդյունքում էլեկտրասյունը հիմքից պոկվել և շրջվել է իսկ Mercedes-ը կողաշրջվել: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արատակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարատակի 7-րդ դասակի ծառայողները: Ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:

