Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին
28
Ինչո՞ւ է Ադրբեջանը ագրեսիվացել և սպառնում է վրացիներին հայերի ճակատագրով Հանրային բուռն դժգոհության ճնշման տակ Հ1-ը «ներողություն խնդրեց», բայց մե՞ջն ինչ, իրենց ցինիկ «գործն» արդեն արել են ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Պատերազմ Արցախում
Վրաց-ադրբեջանական լարվածության խորապատկերում. Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը Մարին Լը Պենն ընտրության արդյունքներն անվանել է պատմական հաղթանակ Ինչո՞ւ է Ադրբեջանը ագրեսիվացել և սպառնում է վրացիներին հայերի ճակատագրով Երեկ մենք բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել. Վարուժան Գեղամյան Էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Հանրային բուռն դժգոհության ճնշման տակ Հ1-ը «ներողություն խնդրեց», բայց մե՞ջն ինչ, իրենց ցինիկ «գործն» արդեն արել են Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ. Էդուարդ Շարմազանով Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի Պատրաստվեքխ բուն աշունն է գալիս. ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան Սրանց վաղուց ամոթանք տալու չի. բացահայտ ուրացում, հերքում ու անցյալի մերժում են անում Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները

«Արենի» փառատոնին ընդառաջ՝ մեկնարկել է հայկական 21 գինեգործական ընկերությունների շուրջ 100 տեսակի գինիների համտես-մրցույթ

«Արենի» գինու փառատոնին ընդառաջ՝ այսօր Երևանի գինու ակադեմիայում կայացել է մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացվել է փառատոնի այս տարվա ծրագիրը, կարևորվել վերջինիս նշանակությունն ու ազդեցությունը գինու տուրիզմի զարգացման, հայկական գինիների ճանաչելիության բարձրացման, ինչպես նաև համայնքների զարգացման հարցում:

«Արենի» փառատոն հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը, անդրադառնալով փառատոնի կազմակերպչական հարցերին, նշել է. «Արդեն 9-րդ անգամ մենք կազմակերպում ենք «Արենի» գինու փառատոնը, որի շրջանակում այս տարի ունենք պատվավոր հյուրեր և առաջին անգամ Երևանի գինու ակադեմիայի հետ համատեղ անցկացնում ենք չափազանց կարևոր միջոցառում՝ գինիների համտես-մրցույթ, որը նպաստում է հայկական գինու զարգացմանը և ճանաչելիությանը»:

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը, կարևորելով գինու փառատոնի անցկացումը, ընդգծել է. «Շատ ուրախ ենք, որ այս տարի Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համատեղ կարող ենք փոքր-ինչ թեթևացնել փառատոնի կազմակերպիչների հոգսը՝ առավել պրոֆեսիոնալ և ներկայանալի դարձնելով այն: Հուսանք, որ տարեցտարի այն առավել հաջողված կլինի: Նման միջոցառումները նպաստում են ոչ միայն հայկական գինիների ճանաչելիության բարձրացմանը, այլև օգնում են զարգացնել գինու մշակույթը ներքին շուկայում, վերականգնել գինի խմելու երբեմնի տարածված ավանդույթը Հայաստանում: Մենք հրավիրել ենք նաև գինու ոլորտը լուսաբանող միջազգային առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների, որոնց փառատոնի շրջանակներում կներկայացնենք մեր մշակույթը: Գինեգործության զարգացման համար չափազանց կարևոր են նաև համտես-մրցույթները, բարձր ճանաչում ունեցող գինու մասնագետների կարծիքները և գնահատականները հայկական գինիների որակի վերաբերյալ»:

Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը, կարևորելով Արենի փառատոնի նշանակությունը տուրիզմի զարգացման գործում, նշել է. «Պատվով և ուրախությամբ ներկայացնում ենք հերթական փառատոնի կազմակերպումը՝ գինու փառատոնը: Արդեն միջազգային կարգի փառատոն, որը դեռևս շարունակվում էհայտնի է թե՛ ներքին, թե՛ համաշխարհային շուկայում, և բազմաթիվ զբոսաշրջիկներ ինչպես Հայաստանի տարբեր մարզերից, այնպես էլ արտերկրից ժամանում են Արենի համայնք՝ հատուկ փառատոնին մասնակցելու համար: Այս փառատոնն արդեն ծառայում է դրված նպատակին, շատ մոտ և իրատեսական է, որ այն դառնալու է միջազգային նշանակության հայտնի և հաճախելի փառատոն: Ակտիվ համագործակցություն կա պետական և մասնավոր հատվածի, միջազգային կազմակերպությունների միջև, ինչը ևս գնահատելի և ուրախալի փաստ է»:

Համտես-մրցույթի ընթացքում հայկական գինիները գնահատել են գինու միջազգային առաջատար փորձագետներ Գերմանիայից, Ֆրանսիայից, Հունաստանից և Ֆինլանդիայից:

Մասնավորապես գերմանացի գինեգործ Քրիստիան Քլոսը բարձր է գնահատել հայկական խաղողի յուրահատուկ տեղածին սորտերի բազմազանությունը` նշելով. «Շատ երկրներ գինու արտադրության մեջ օգտագործում են աշխարհում հայտնի ու տարածված սորտեր, մինչդեռ Հայաստանում գինեգործության մեջ շեշտը դրվում է էնդեմիկ սորտերի վրա՝ ընդգծելով հայկական գինիների յուրահատկությունը: Նաև ողջունում եմ աշխարհի տարբեր երկրներում կրթություն ստացած հայ երիտասարդ մասնագետներին, որոնք վերադարձել են հայրենիք՝ տեղում գինեգործությունը զարգացնելու նպատակով»:

Հույն գինեգործ Վիկտոր Ֆինոպոլուսը, ով արդեն երկրորդ անգամ է Հայաստանում, ևս տպավորված է հայկական գինեգործության զարգացման խոստումնալից ներուժով: Նա համոզմունք է հայտնել, որ ոչ միայն հարուստ պատմության և ավանդույթների, այլև յուրահատուկ սորտերի բազմազանության և բարձրորակ մասնագետների և տեխնիկական բարձր կարողությունների առկայության շնորհիվ հայկական գինիներն իրենց ուրույն տեղը կգրավեն միջազգային ասպարեզում:

Երևանի գինու ակադեմիայում դեռևս շարունակվում է հայկական 21 գինեգործական ընկերությունների շուրջ 100 տեսակի գինիների համտեսը, որի արդյունքները կամփոփվեն վաղը՝ հոկտեմբերի 7-ին, «Արենի» փառատոնի ընթացքում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>