ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել
26
Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Պատերազմ Արցախում
Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Թքած ունենալու նուրբ արվեստը «Գուցե վճիռը նրանով կվերջանա, որ չորս ամսից հետո էլ Հայաստանում հայ չի մնա…». Րաֆֆի Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Դատախազությունն ու ՔԿ-ն մոլորեցնում են հանրությանը. Բագրատ Սրբազան «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Գիտենք, թե Նիկոլ Փաշինյանից բացի, էլի ումից է հայ ժողովուրդը գազ ու լույս պահանջելու Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն

Վերջին 4 տարում ՀՀ բնակչության կենսամակարդակը ոչ միայն հարաբերական, այլև բացարձակ անկում է ապրել․ Հրանտ Բագրատյան

Արմագեդոն

3-րդ հրապարակում

Առաջին երկու հրապարակումներից պարզվեց, որ ՀՀ տնտեսական աճը 2018-2022թթ.(26.5% կամ 4.7% միջին տարեկան) վերջին 4 հնգամյակներում վատերից մեկն է (ավելի վատ եղել է միայն 2008-2012թթ)։ 2018-2022թթ. ՀՆԱ 2298 մլրդ դրամի հավելաճ ապահովելու համար տարբեր աղբյուրներից ծախսվել է 13234 մլրդ դրամ (կամ շուրջ 34 մլրդ դոլար)։ ՀՆԱ միավոր հավելաճի համար ծախսվել է 5.8 միավոր ռեսուրս։

Հիմա քննենք, թե այդ 2298 մլրդ դրամի հավելաճը ի՞նչպես է բաժանվել մարդկանց տարբեր խմբերի միջև։ Չորրորդ հրապարակման մեջ կքննենք դրա բաժանումը մարզերի ու տնտեսվարող սուբյեկտների մեջ։ Ի՞նչպիսին է աղքատության դինամիկան ՀՀ-ում վերջին 20 տարիներին։

Ընդհանուր առմամբ 2018-2022թթ. սպառողական գների ինդեքսը կազմել է 23.9%։ Այս պարագայում ՀՀ-ում միջին ամսեկան անվանական աշխատավարձն ավելացել է 32.5%-ով (2017թ. 177817 դրամից դարձել է 235576 դրամ 2022թ.)։ Թվում է, թե աշխատողները 8.5%-ով լավ են ապրել։ Բայց չշտապենք եզրակացություններով։ Առաջին հնգամյակում միջին աշխատավարձն աճել է 2.7 անգամ (2002թ 27324 դրամից դարձել է 74227 դրամ, իսկ գնաճը կազմել է 24%)։ Արդյունքում, աշխատողների կյանքը բարելավվել է 2.45 անգամ կամ 145%-ով։ Երկրորդ հնգամյակում (2008-2012թթ.) միջին ամսական անվանական աշխատավարձն ավելացել է 52.5%-ով (2007թ 74227 դրամից 2012թ. դարձել է 113163 դրամ), իսկ գները՝ 31.9%-ով։ Եվ ուրեմն, նույն մեթոդական մոտեցման դեպքում ստացվում է, որ 2008-2012թթ աշխատողներն ավելի լավ են ապրել 20.6%-ով։ Երրորդ հնգամյակում (2013-2017թթ.) միջին ամսական անվանական աշխատավարձն ավելացել է 57.1%-ով (2012թ. 113163 դրամից դարձել է 177817 դրամ), իսկ գները՝ սոսկ 12%-ով։ Եվ ուրեմն, ստացվում է, որ 2013-2017թթ աշխատողներն ավելի լավ են ապրել 45.1%-ով։ Այսպիսով, 2018-2022թթ. մենք ունենք աշխատողների կենսամակարդակի բարելավման նվազագույն տեմպերը։

Բայց սա դեռ բոլորը չէ։ Հիմա նայենք կենսաթոշակառուների (465 հազ մարդ) վիճակագրությունը։ Թոշակների իրական մեծությունը 2018-2022թթ. անկում է ապրել. թոշակներն ավելացել են 15%-ով (միջին կեասաթոշակը 2017թ. 40634 դրամից դարձել է 46734 դրամ 2022թ.)։ Բայց գներն ավելացել են 23.9%-ով և ուրեմն թոշակառուների իրական եկամուտը նվազել է (-) 8.9%-ով։ Առաջին հնգամյակում թոշակառուների իրական եկամուտներն ավելացել են 97.7 %-ով ( միջին կենսաթոշակը 2002թ 5748 դրամից 2007թ դարձել է 12746 դրամ, իսկ գնաճը եղել է 24%), երկրորդում՝ 101%-ով (միջին կենսաթոշակը 2007թ 12746 դրամից 2012թ դարձել է 29696 դրամ, իսկ գնաճը եղել է 31.9%)։ Երրորդ հնգամյակում (2013-2017թթ) թոշակառուների իրական եկամուտներն ավելացել են 24.8%-ով ( միջին կենսաթոշակը 2012թ 29696 դրամից 2017թ դարձել է 40634 դրամ, իսկ գնաճը եղել է 12%)։

Կրկին վերադառնանք 2018-2022թթ. իրական աշխատավարձերի 8.5% աճին։ Պարզվում է, որ այստեղ ևս կասկածելի բաներ կան։ Օրինակ, աշխատավարձի աճի մեջ արտացոլված են նաև պետական ապարատի ղեկավար հատվածի պարգևատրումները։ Սրանք ճիշտ կլինի բացառել, քանզի այդ պարգևատրումները վերաբերում են ղեկավար ապարատին (Վարչապետի, ԱԺ, նախարարությունների ու գերատեսչությունների, մարզպետարանների և այլն աշխատակազմեր)։ Եթե սա չբացառենք, ապա գործ ունենք հիվանդանոցի միջին ջերմաստիճանի էֆեկտի հետ։ Ո՞րքան պարգևավճար է վճարվել 2018-2022թթ։ Մեր "դեմոկրատական" կառավարությունն այդպես էլ այդ հարցին չի պատասխանել։ Մի առիթով կասկած հայտնեցի - 100-120 մլն դոլար տարեկան կամ շուրջ 40 մլրդ դրամ։ ԱԺ մի շարք պատգամավորներ հակադարձեցին։ Հակադարձելու կարիք չկա, "ժողովրդի ընտրյալներ", պարտավոր եք հրապարակել պաշտոնական թիվը։ Ինչևէ, եթե վարձու աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդից (տարեկան շուրջ 2.5 տրլն դրամ) հանում ենք այս 40 մլրդ-ը (1.6%), ապա վերը նշված 8.5%-ից մնում է 6.9%-ը։

Այս ամենի արդյունքում, աղքատության մակարդակը 2021-ին կազմել է 26.5% (2022-ի թվերը դեռևս չեն հրապարակվել), մինչդեռ 2017-ին 25.7% էր։ Այդ թվում ծայրահեղ աղքատների թիվն ավելացել է և 2021-ին կազմել 1.5%։ Սննդամթերքի տեսակարար կշիռը սպառողական ծախսերի մեջ 2018թ. 40.4%-ից 2021-ին դարձել է 47.1%։ Աղքատացման բացարձակ փաստ։ Դրան զուգահեռ ՀՆԱ մեջ վարձու աշխատողների աշխատանքի վարձատրության տեսակարար կշիռը իջել է մինչև 31.9% (2003թ. եղել է 40.2%)։ Իսկ սա հաստատում է, որ 2018-2022թթ. ՀՀ բնակչության կենսամակարդակը ոչ միայն հարաբերական, այլև բացարձակ անկում է ապրել։

Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>