Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Իշխանությունները Ռուսաստանի հետ բախման գնալու արդեն բացահայտ ուղղություն են ընտրել. մանրամասներ

«Փաստ» օրաթերթը գրում է․ Խաղաղության տանող որևէ գործընթաց չեմ տեսնում՝ անկախ նրանից, թե ինչ են այս փուլում հայտարարում կամ ավելի վաղ ինչ էին հայտարարում Նիկոլ Փաշինյանի վարչակարգի տարբեր տրամաչափի ներկայացուցիչները: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի վերջին ակտիվացումներին թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի Հանրապետությունների ուղղությամբ:

«Որքան էլ խոսեն խաղաղությունից, նման որևէ գործընթացի նշույլ անգամ չկա: Կան Ադրբեջանի սպառնալիքներ, Ադրբեջանի՝ գնալով ավելի լկտիացող պահանջներ, տարբեր ձևերով քողարկված տարածքային պահանջներ նաև ՀՀ-ից: Արդեն ադրբեջանական բնակչությանը, այսպես ասած, Հայաստան տեղափոխելու և իրենց պաշտպանելու համար թուրքական ինչ-որ զինված ներկայության մասին խոսակցություններ կան, որոնք վերածվելու են թուրքական զորքեր մտցնելու հստակ պահանջի: Էլ չասեմ, որ արցախցիներից կապիտուլ յացիա ու Ալիևի բռնապետական ռեժիմին հնազանդվել են պահանջում: Վստահ եմ՝ եթե այդ շանտաժին ենթարկվեն, շատ արագ նաև էթնիկ զտումներ են սկսվելու: Այս իրավիճակում Ադրբեջանի՝ դեռևս համեմատաբար փոքր ծավալով ռազմական ագրեսիվ գործողությունները ցանկացած պահի կարող են մեծածավալ ռազմական արկածախնդրություն դառնալ»,ասաց Կարեն Վրթանեսյանը՝ շեշտելով, որ Ադրբեջանի նման պահվածքն իրեն չի զարմացնում:

Այս համատեքստում, անդրադառնալով ԵՄ դիտորդների ներկայությանը տարածաշրջանում և այդ ներկայության նշանակությանը, նա ընդգծեց, որ, այսպես ասած, դիտորդների վերաբերյալ հայտարարությունների առումով արդեն խճճվել է: «Մի պահ Փաշինյանն անգամ այնպես ներկայացրեց, թե այդ դիտորդները Ադրբեջանին հանգստացնելու համար են, նաև համոզելու, որ իբր հայկական ու նաև ռուսական զինված ներկայացուցիչները ՀՀ-ում Ադրբեջանի դեմ որևէ ագրեսիվ գործողությունների չեն պատրաստվում: Մեղմ ասած, աբսուրդի հոտ է գալիս այս ամենից: Փաշինյանը, կարծում եմ, հատուկ է խճճում այս հարցը: Եվ եթե այս ֆոնին փորձենք հասկանալ, թե դիտորդներն ինչու են այստեղ ու ինչ պետք է անեն, տրամաբանորեն, հաշվի առնելով Փաշինյանի ասածները, ստացվում է, որ պետք է ռուսներին հետևեն: Չգիտենք՝ հետևում են, չեն հետևում, և հայերին սա ընդհանրապես ինչու է պետք, բայց ես սա խնդիրների աղբյուր եմ համարում: Ինչպես տեսնում ենք՝ ՀՀ իշխանությունները Ռուսաստանի հետ բախման գնալու արդեն բացահայտ ուղղություն են ընտրել, և ամեն ինչ հենց այդ տեսանկյունից պետք է դիտարկել»,- ասաց փորձագետը՝ նկատի ունենալով, որ երեկ Հայաստանը որոշել է հրաժարվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից:

«Սա ցույց է տալիս, որ, կարծես թե, Նիկոլ Փաշինյանի առաջնային թշնամին ավելի շատ Ռուսաստանն է, և ինքն, այսպես ասած, պաշտպանում է Ռուսաստանի հակառակորդների՝ Ադրբեջանի և Թուրքիայի շահերը, բայց ոչ մի դեպքում՝ Հայաստանի: Այլ կերպ իր գործողություններն անհնար է բացատրել»,-ասաց մեր զրուցակիցը:

Այս փուլում նման որոշումների վտանգավորությունը դիտարկելով՝ Կ. Վրթանեսյանը հավելեց. «Շատերս ենք հասկանում, որ այսօր գոյաբանական սպառնալիք կա: Անգամ Փաշինյանի շրջապատից են խոսույթներ լսվում այն մասին, որ Հայաստանն այսօր գոյաբանական իրական ու մոտալուտ վտանգի առաջ է կանգնած: Երբ ասում են, որ ցեղասպանության սպառնալիք կա, նշանակում է, որ հայերն այլևս կարող է և չլինեն: Բայց այս ֆոնին Փաշինյանի որևէ գործողություն ուղղված չէ այդ սպառնալիքը նվազեցնելուն: Օրինակ՝ եթե իսկապես այդպիսի սպառնալիք կա, ապա ցանկացած մարդ, որը ներկայացնում է ՀՀ շահերը, առաջին հերթին պետք է կենտրոնանար զինված ուժերի վերազինման, կատարելագործման վրա: Անվտանգության հարցն առաջնահերթը պետք է լիներ: Բացի այդ, պետք է լրջագույն աշխատանք տարվեր դաշնակիցներ ձեռք բերելու ուղղությամբ»:

Նա շեշտեց, որ խոսքը բոլոր այն պետությունների մասին է, որոնց հետ Հայաստանը կարող է շահերի գոնե թեթև համընկնում ունենալ: «Այս պետությունների հետ աշխատանք չի արվում, եղած դաշնակիցներին էլ ինչ-որ սադրիչ, հատուկ, դիտավորյալ և մտածված գործողություններով անընդհատ վանում են մեզանից: Այս պարագայում շատ կարևոր կլիներ նաև հանրային համերաշխության վերականգնումը, այդ ուղղությամբ տարվող աշխատանքը, որովհետև եթե մեզ սպառնում են, և թշնամին մեր գոյությունը հարցականի տակ է դնում ու, Փաշինյանի խոսքերով, ցեղասպանությամբ է սպառնում, հարց է առաջանում, թե այդ դեպքում իշխանությունն ինչո՞ւ է ամեն օր զբաղված պառակտելով, փոխադարձ ատելություն սերմանելով: Ատելություն զինվորականների, արցախցիների, այսպես կոչված, նախկինների, Սփյուռքի տարբեր շրջանակների հանդեպ ու այսպես շարունակ…

Ատելության հրահրման հետևողական գործընթացի ենք ականատես լինում, մինչդեռ գոյաբանական վտանգի դեպքում լրիվ հակառակ՝ համախմբման, համազգային մոբիլիզացիայի գործընթաց պետք է լիներ: Իրենք ասում են՝ եկեք կանգնեք պետության շուրջ, ու միանգամից սկսում են ազգային թեմայով խոսող յուրաքանչյուր անձի քարկոծել, քննադատել, սպառնալ: Ընդհանուր առմամբ, Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող գործընթացները միայն ու միայն Թուրքիայի ու Ադրբեջանի շահերից են բխում»,եզրափակեց ռազմական փորձագետը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>