Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ
21
Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Պատերազմ Արցախում
Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Թուրքը Գերմաննիայում Հայաստանի ներկայացուցչին «խաղաղության մրցանակ» է հանձնում՝ Արցախն ուրանալու, հայաթափելու և հազարավոր զինվորների մահվան մատնելու համար Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Այժմ վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով Փաշինյանի այդ հայտարարությունից հետո կարող ենք ասել՝ ՀՀ իշխանությունը բավարարված է այն իրադարձություններով, որոնք կատարվել են Արցախում 2023-ին. Աբրահամյան Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ» Գինարբուք՝ խորհրդարանում․ «Հրապարակ» 2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան «Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. Գեղամյան Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում Գնահատանքս եմ հայտնում Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին․ Փաշինյան Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․ «Հայաստան» խմբակցությունը դեսպաններին է ներկայացրել Հայաստանում իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումները ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քրեական վարույթը պետք է կարճվի. Պաշտպան Ինչո՞ւ գերմանացի բժշկին թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին Վարչապետը չունի եպիսկոպոս կարգավիճակը պահպանելու լիազորություն, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի, դա Կաթողիկոսի լիազորությունն է. Արա Զոհրաբյան Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ

Միայն միասնականությամբ ի զորու կլինենք մեր երկիրն առաջնորդել դեպի հուսալի, խաղաղ ու ապահով կյանքի․ Գարեգին Բ-ի ուղերձը

Միայն միասնականությամբ ի զորու կլինենք հաղթահարելու առկա ճգնաժամը եւ փորձությունների մեջ տարուբերվող մեր երկիրն առաջնորդել դեպի հուսալի խաղաղ ու ապահով կյանքի հանգրվաններ։ Այս մասին ասվում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձում, որն այսօր՝ մասին այսօր՝ մարտի 10-ին, Երեւանում անցկացվող «Ապագա Հայկականը» նախաձեռնության առաջին համաժողովի ժամանակ ընթերցեց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան Արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջույն ենք հղում եւ հայրապետական մեր օրհնությունը բերում «Ապագա Հայկականը» նախաձեռնության հիմնադիրներին եւ համաժողովի բոլոր մասնակիցներին։ Դուք այսօր համախմբվել եք մեր ժողովրդի ապագայի տեսլականով։

Գոհունակություն է մեզ համար, որ նվիրական այս նպատակի շուրջ միավորվել են մեր ժողովրդի զավակներն աշխարհի տարբեր երկրներից եւ պատրաստակամ են ջանքեր ներդնել դիմակայելու ներկայումս մեր ազգի առջեւ հառնած մարտահրավերներին։ 44-օրյա պատերազմի հետեւանքով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, մեր տարածաշրջանում եւ աշխարհում տեղի ունեցած իրադարձությունները մեր հայրենիքը կանգնեցրել են բարդ իրադրության առջեւ։ Մեր ժողովուրդը հայտնվել է գոյաբանական սպառնալիքների վտանգի առջեւ։ Վճռորոշ այս իրավիճակում ազգային ներուժի համախմբումը, համահայկական երկխոսությունը կարեւոր է եւ հրամայական։ Մեր միասնության մեջ է, որ պետք է ի հայտ գա մեր իմաստնությունն ու զորությունը։ Մեր միասնականության մեջ պետք է դրսեւորվի հայրենիքի ու ազգի շահը մեր անձնականից վեր դասելու գիտակցությունը։ Համատեղ ջանքերով պետք է հոգ տանենք մեր հայրենի երկրի մասին, որը երաշխավորն է մեր հարատեւության։ Այս հավատով մեր ժողովուրդը հայրենիքում եւ Սփյուռքում պետք է եռնամուխ լինի հայրենանպաստ եւ ազգօգուտ նախաձեռնությամբ։

Նույն նախանձախնդրությամբ մեր եկեղեցականներն իրականացնում են իրենց առաքելությունը։ Հայրապետական մեր գնահատականը բերելով ամենքիդ՝ մաղթում ենք, որ Բարձրյալը զորավիգ լինի ձեզ հայրենանվեր բոլոր գործերում եւ օրհնի բոլոր ջանքերը, որ նախանձախնդիր կերպով գործադրվեն հանուն Հայաստանի եւ Արցախի խաղաղության եւ աշխարհասփյուռ հայության լուսավոր գալիքի»,- ասվում է ուղերձում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>