Ընտրություների հետեւանքով կորցնելով լեգիտիմությունը, նա փորձում է այն վերականգնել փողոցում, ինչի մասին բառացիորեն հայտարարում է Փաշինյանի ռեժիմը անցավ փոքր ու միջին բիզնեսը «կզացնելուն», նոր հարկային տեռոր ՔՊ-ն ու իր ենթակա կառույցներն ունեն մեկ քայլ, և այդ մեկ քայլը տվյալ 3 տեղամասերում վերաքվեարկությունն է
19
Պետության ղեկավարի պաշտոնում հայտնված անձը չի հարգում անմեղության կանխավարկածը Մnլագшրը բոլորից լավ գիտի, թե ինչպիսի ծանր գին է վճարել ընտրություններում իր «հաղթանակի» համար. Ստեփան Դանիելյան Սամվել Կարապետյանը պատասխանում է խմբագիրների հարցերին ԲՀԿ-ն վաղը դիմելու է Սահմանադրական դատարան Ի՞նչ օգուտ կարող է տալ Սամվել Կարապետյանի առաջարկը ընդդիմության համախմբան մասով և արդյո՞ք այն ուշացած չէ Եվրախորհրդարանը պահանջներ ունի Վրաստանից, իսկ Հայաստանից՝ ո՞չ «Անկախ դիտորդը» կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը «49 %-անոց» փաշինյանական ռեժիմի քաղաքական ռեպրեսիաները շարունակվում են Թուրքիան «կկարգավորի» հարաբերությունները Հայաստանի հետ, երբ... վերացնի Հայաստանն ու իսպառ բնաջնջի հայերին Սամվել Կարապետյանն առաջարկում է ընդդիմադիր ուժերով համախմբվել Պատերազմ Արցախում
Ընտրություների հետեւանքով կորցնելով լեգիտիմությունը, նա փորձում է այն վերականգնել փողոցում, ինչի մասին բառացիորեն հայտարարում է Լաչառ Նիկոլ, թե՞ Հերոսի թոռ, արցախցի, հավասարակշիռ մանուկ Արամ Դանիելյան. Գեղամ Մանուկյանի հարցը Պետության ղեկավարի պաշտոնում հայտնված անձը չի հարգում անմեղության կանխավարկածը Ամենևին վատ չի. 5 բնակարան, 42,000 դոլարի նվիրատվություն ամուսնուն, աշխատավարձի աճ. գլխավոր դատախազի ու ամուսնու նոր հայտարարագրերը ՀԱՊԿ անդամ երկրները քննարկում են Հայաստանի կարգավիճակը և նրան քվեարկության իրավունքից զրկելու հարցը. Մասադիկով Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով ՔՊ-ի շատ սիրելի գործընկեր ադրբեջանական թուրքերը ասում են՝ Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար IRNA-ն հրապարակել է ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագրով Իրանի նախագահի լուսանկարը Մnլագшրը բոլորից լավ գիտի, թե ինչպիսի ծանր գին է վճարել ընտրություններում իր «հաղթանակի» համար. Ստեփան Դանիելյան Զախարովա. Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին Երևանում ջերմաստիճանը կհասնի +37°C-ի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսում Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար․ Ազիզ Ալեքբերլի Սամվել Կարապետյանը պատասխանում է խմբագիրների հարցերին Փաշինյանի ռեժիմը անցավ փոքր ու միջին բիզնեսը «կզացնելուն», նոր հարկային տեռոր ԲՀԿ-ն վաղը դիմելու է Սահմանադրական դատարան Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած Դրոնների հարձակման պատճառով Մոսկվայի բոլոր օդանավակայանները մեկ օրում երրորդ անգամ փակվել են Ի՞նչ օգուտ կարող է տալ Սամվել Կարապետյանի առաջարկը ընդդիմության համախմբան մասով և արդյո՞ք այն ուշացած չէ ՔՊ-ն ու իր ենթակա կառույցներն ունեն մեկ քայլ, և այդ մեկ քայլը տվյալ 3 տեղամասերում վերաքվեարկությունն է Եվրախորհրդարանը պահանջներ ունի Վրաստանից, իսկ Հայաստանից՝ ո՞չ «Անկախ դիտորդը» կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «49 %-անոց» փաշինյանական ռեժիմի քաղաքական ռեպրեսիաները շարունակվում են Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ․ «Հրապարակ» Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Թուրքիան «կկարգավորի» հարաբերությունները Հայաստանի հետ, երբ... վերացնի Հայաստանն ու իսպառ բնաջնջի հայերին Ոչ ոք իրավունք չունի գողանալ ժողովրդի ձայնը. Էլինար Վարդանյան

Լեգենդար Վարդանյանների օրհնությունը ստացած անվտանգության գեներալը. Լուսանկար

Գարեգին Վահանի Մխիթարյանը ծնվել է 1960 թվականի օգոստոսի 23-ին, Երևանում, մտավորականի ընտանիքում: Ա. Մռավյանի անվան թիվ 25 դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել է բանակ։ Հետախույզի մասնագիտության նկատմամբ ունեցած պատկերացումները, հավելած և ԽՍՀՄ-Թուրքիա պետական, մինչդեռ շատ ավելի իրականում Հայաստան-Թուրքիա սահմանի ուղեկալում անցկացրած տարիները, նրան բերեցին պետանվտանգության համակարգում ծառայելու մտքին։ 

1981-1987 թվականները ԽՍՀՄ ՊԱԿ-ի մոսկովյան բարձրագույն դպրոցում ուսումնառության տարիներ էին։ Մասնագիտացել է միջազգային հարաբերություններում, ստացել արևելյան երկրների ռեֆերենտի որակավորում։

  Սկսած 1979-ից՝ Խորհրդային Միությունն ինտերնացիոնալիստական պարտքի անվան տակ պատերազմական գործողությունների մեջ էր Աֆղանստանի հետ, և պարսկերեն լեզվի իմացությամբ անձինք ավելի քան պահանջված էին։ Այսպես անվտանգության երիտասարդ սպան, ով պարսկերենի, մայրենիի ու ռուսերենի կողքին տիրապետում էր նաև գերմաներենին ու անգլերենին, մի խումբ շրջանավարտների հետ գործուղվում է սահմանապահ զորքերի հետախուզական մարմիններ։ 

Թուրքմենստան-Աֆղանստան-Իրան սահմանային գոտում նրա երկամյա ծառայությունը պարբերաբար է ուղեկցվել պետական սահմանի հատմամբ, Աֆղանստանում հետախուզական խնդիրների լուծմամբ։ Ի շարս այլ գործողությունների, Գ․ Մխիթարյանի անձնվիրաբար կատարած աշխատանքի շնորհիվ բացահայտվել է նաև առանձնակի վտանգավորություն ներկայացնող խումբ, որն օտարերկրյա ծառայությունների առաջադրանքով, փախստականի քողի տակ, պետք է ներթափանցեր Խորհրդային Միության տարածք, իրականացներ ահաբեկչական գործունեություն։ Այս և այլ բացահայտումների համար նա պարգևատրվել է «Պետական սահմանի պահպանության համար» մեդալով։

1989թ. վերադառնալով Հայաստան՝ շարունակել է ծառայությունը պետական անվտանգության համակարգում՝ օպերլիազորից մինչև հակահետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ: Այդ տարիների ընթացքում նրա ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ բացահայտվել և վնասազերծվել են Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ համագործակցող անձինք:

Հետախույզի աշխատանքի հմտություններն ապագա գեներալին խորապես օգնել են և՛ Արցախյան առաջին պատերազմի ընթացքում, և՛ Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության գործում։ Կգա ժամանակը և հանրությանը հնարավորինս մանրամասն կներկայացվի ՀՀ անվտանգության ծառայության հատուկ մարտական ջոկատների գործունեությունը, դրանց կազմում Գ․ Մխիթարյանի մասնակցությունը։ 

Հետագա ծառայության համար Գ․Մխիթարյանը 2003-ին տեղափոխվել է հետախուզություն և գործուղվել Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանություն, խորհրդականի պաշտոնում ծավալել դիվանագիտական գործունեություն։ Արտասահմանից վերադառնալուն պես նշանակվել է ՀՀ ԱԱԾ հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ: Հինգ տարի անց հետևել է նրա նոր նշանակումը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ, հետախուզության գլխավոր վարչության պետ:

        Տաղանդավոր հետախույզի վաստակը պատշաճ է գնահատվել։ Նրա բազմաթիվ պարգևների և մեդալների կողքին առանձնանում են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, «Մարտական ծառայություն» մեդալները, «Անվտանգության մարմինների պատվավոր աշխատակից», «Հետախուզությունում ծառայության համար», «Հակահետախուզությունում ծառայության համար» կրծքանշանները։ 

Սակայն վաստակի այս անուրանալի գնահատականների կողքին կա մեկը, որը թեև պետական կամ գերատեսչական չէ, սակայն դրանցից պակասն էլ չէ։ Գ․ Մխիթարյանը բացառիկ հպարտությամբ է պահում համաշխարհային հետախուզության լեգենդներ Գևորգ և Գոհար Վարդանյանների նվիրած հուշանվերը՝ գրպանի ժամացույցը, որը Գևորգ Անդրեևիչը ծառայակից ընկերների կողմից իր իսկ 50 ամյակի կապակցությամբ նվեր էր ստացել ու տարիներ անց ընծայել իրենց երիտասարդ գործընկերոջը՝ Գարիկ Մխիթարյանին՝ մարդու, ով հետախուզության հանճարների հավաստմամբ իրենց արժեքների և մարդկային որակների կրողն է։

ԱԱԾ գեներալ-մայոր Գարեգին Վահանի Մխիթարյանի աշխատանքային գործունեության շատ դրվագներ են գաղտնիության դրոշմով կնքված, կան և այնպիսիները, որոնց հանրայնացման գործում անզոր է նույնիսկ ամենազոր ժամանակը։ Այսպիսին է այս մասնագիտության տեր մարդկանց բաժին հասած խաչը՝ ճակատագիր, որից խուսափել հնարավոր չէ։ 

Հետաքրքիր են Գ. Մխիթարյանի դիտարկումները հետախույզի և հետախուզության մասին․«Մասնագիտական հմտությունների հետ մեկտեղ հետախույզը պետք է ունենա համապատասխան անձնային որակներ՝ համբերատարություն, հանդուրժողականություն, դիմացկունություն, հուզական կայունություն, սառնասրտություն և, միևնույն ժամանակ, զգացմունքայնություն։ Հավաքագրելիս պետք է զգացմունքայնությամբ ներգործես անձի վրա: Անկարելի է ներազդել մեկ այլ մարդու վրա առանց զգացմունքների։ Հետախուզությունը գործունեության անչափ հետաքրքիր ոլորտ է, որտեղ արդյունքի հասնելու համար պահանջվում է ստեղծագործ մոտեցում: Դրանով այն մոտ է արվեստին: Մարդկանց հետ փոխհարաբերությունների արվեստ, տեղեկատվություն քաղելու արվեստ․․․ Հետախույզի էությունն անձնականը պետության հետաքրքրություններին ենթարկելու պատրաստակամությունն է: Յուրաքանչյուր պետություն պետք է ունենա հետախուզություն, այլապես կվերածվի հաշմանդամ պետության։ Հետախույզը ծառայում է գաղափարին՝ երբեք չմտածելով, թե փոխարենն ինչ կստանա հասարակությունից, պետությունից, մարդկանցից»։ 

Պահեստազորի գեներալ-մայոր Գ․ Մխիթարյանը 2017 թվականից աշխատում է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի անվտանգության վարչության պետի պաշտոնում։

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>