ԱԺ միջանցքում Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվել է Նիկոլ Փաշինյանի վրա
Քիչ առաջ ԱԺ միջանցքում Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի վրա:
Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Գրառումը ներկայացնում ենք ստորեւ.
Հենց նոր ԱԺ միջանցքում Ա. Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա։ Հաջողությամբ պաշտպանվեցի։ Մի երկու անգամ էլ կոշիկներս փայլեցրի իրենով։ Ներողություն եմ խնդրում հանրությունից, որ ստիպված եմ աշխատել այս պայմաններում։

