Իրանում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Դիտել նաև
Երկրաշարժ Տավուշում․ Իջևանում, Նոյեմբերյանում և մի շարք գյուղերում զգացվել են ցնցումները
Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Գեղարքունիքի մարզում
4.8 մագնիտուդով երկրաշարժ Ադրբեջանի Շեքիի շրջանում․ ցնցումները հասել են Տավուշ
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ Վանում. այն զգացվել է Երևանում, Շիրակի և Արարատի մարզերում՝ 2 բալ ուժգնությամբ
Չորեքշաբթի՝ փետրվարի 22-ին, Իրանում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է շուրջ 352 հազար բնակչություն ունեցող Բանդար Աբբաս քաղաքից 117 կմ հյուսիս-արևմուտք: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Երկրաշարժի հետևանքով ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
Zham.am

