«Կեղծ ակնկալիքներ». Եվրախորհրդարանում կոչ են արել հրաժարվել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գաղափարից Մարդիկ վիրավորված են, իշխանությունը լկտիություն ցուցաբերեց ընտրություններին. Արման Աբովյան «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային կազմակերպությունը մտահոգություն է հայտնում Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբ
27
Խոսքը ԲՀԿ–ի մասին չէ, խոսքը ընտրողների մասին է. Էլինար Վարդանյանը՝ ՍԴ–ում Չի կարող ԲՀԿ և 58 հազարից ավելի քաղաքացի տուժել, քանի որ պետական մարմինը չի կարողացել իրականացնել իր պարտականությունները. Օրբելյան ՍԴ–ն շարունակում է քննել 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումները Բանտարկված Հայաստան. Փաշինյանի նացիստական ռեժիմը (տեսանյութ) Շուրջ 60 հազար ընտրողների ձայնը անտեսվեց. Արման Աբովյան ՍԴ-ն հնարավորություն ունի ապացուցելու, որ այս հանցավոր ռեժիմի կցորդը չէ․ Իշխան Սաղաթելյան Փաշինյանը որոշել է փոքրիկ Հիտլեր խաղալ և նացիստական ռեժիմ սահմանել Հայաստանում. Մանուկյան Ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիան՝ ՍԴ շենքի դիմաց Այս ընտրությունները հակասել են Սահմանադրությանը, իրավիճակը բացառիկ է. Արամ Վարդևանյան ՍԴ-ն քննարկում է ընտրությանը մասնակից 7 քաղաքական ուժերի բողոքները (ուղիղ) Պատերազմ Արցախում
«Սուխոյ ատկազ». ԿԸՀ-ն մերժում է բոլոր 7 դիմումներն ամբողջությամբ. Վահագն Հովակիմյան Արդարադատության նախարարի համար բացարձակապես էական չէ անմեղության կանխավարկածը. Քաղաքական վերլուծաբան Պայմանագրային զինծառայող է մահացել Իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» «Կեղծ ակնկալիքներ». Եվրախորհրդարանում կոչ են արել հրաժարվել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գաղափարից Նիկոլը կալանավորելու է ընդդիմության 3 լիդերներին. պետք է ձևավորել համակարգ ու դիմանալ 1.5-ից 2 տարի «Նոր ուժ» կուսակցությունը դուրս է գալիս ՍԴ-ում մեկնարկած դատական գործընթացից Խոսքը ԲՀԿ–ի մասին չէ, խոսքը ընտրողների մասին է. Էլինար Վարդանյանը՝ ՍԴ–ում Մարդիկ վիրավորված են, իշխանությունը լկտիություն ցուցաբերեց ընտրություններին. Արման Աբովյան Չի կարող ԲՀԿ և 58 հազարից ավելի քաղաքացի տուժել, քանի որ պետական մարմինը չի կարողացել իրականացնել իր պարտականությունները. Օրբելյան Փամբակ գետում դի է հայտնաբերվել Հերթական անգամ խոստովանեց` Արցախը հանձնել է գիտակցաբար․ Իշխան Սաղաթելյան Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել. «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային կազմակերպությունը մտահոգություն է հայտնում Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբ ՍԴ–ն շարունակում է քննել 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումները Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ» Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ» ՔՊ-ում պաշտոնների կռիվ է Փաշինյան, Պապ թագավոր, տիրակալություն, գիտակցաբար զոհաբերում. Լևոն Զուրաբյան «Եվրոպական շուկաների» հեքիաթը փլուզվեց․ ՀՀ-ից ԵՄ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ թվեր Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին Այս իշխանությունը ամեն օրենք խախտելով գալու է բոլորիդ հետևից․ Գեղամ Մանուկյան Բանտարկված Հայաստան. Փաշինյանի նացիստական ռեժիմը (տեսանյութ) Այսօր մի պահ լարված իրավիճակ է եղել ՍԴ–ի մոտ, երբ այնտեղից ելան ԿԸՀ նախագահն ու նրա աշխատողը Շուրջ 60 հազար ընտրողների ձայնը անտեսվեց. Արման Աբովյան ՍԴ-ն հնարավորություն ունի ապացուցելու, որ այս հանցավոր ռեժիմի կցորդը չէ․ Իշխան Սաղաթելյան Բոլորն անցնելու են ԱԱԾ մեկուսարանով, նոր էդ մանդատը ունենան. Նարեկ Կարապետյան Լրջագույն կասկած կա, որ պետբյուջեից մի քանի հարյուր մլն դրամ ծախսվել է ՔՊ-ի ընտրարշավի վրա. Օրբելյան. Տեսանյութ Փաշինյանը որոշել է փոքրիկ Հիտլեր խաղալ և նացիստական ռեժիմ սահմանել Հայաստանում. Մանուկյան Ավելի քան կես միլիոն քաղաքացիներ իրենց քվեով հստակ արտահայտել են, որ չեն կիսում Փաշինյանի հակահայ օրակարգը. Հայ դատ

Մեր օրերում զերծ մնանք ամեն չար ու վատ մտածումից, դիմագրավելու մեր հարազատ երկիրը՝ Հայաստանն ու Արցախը դարձնելու «հույսի հայրենիք, լույսի հայրենիք». Գարեգին Բ

Մեծ Պահքի շրջանի մեկնարկին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես է եկել պատգամով․

«Սիրելիներ, Մուտք ենք գործում Մեծ Պահքի շրջան։ Այս ժամանակամիջոցը քրիստոնյայի կյանքում կարևոր հանգրվան է սրբության ու կատարելության աստվածապատվեր ճանապարհին: Պահքի մեջ աղոթական խոկումներով, ինքնաքննությամբ ու երկնային շնորհների հայցով զորություն ենք ստանում ի կատար ածելու Քրիստոսի հորդորն ու պատգամը. «Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5.48): Կատարելության ուղին սկզբնավորվում է զղջումով ու ապաշխարությամբ, որոնցով սրբագրվում են մտքի, խոսքի և գործի սխալներն ու սայթաքումները։ Հատկապես այս խորհրդավոր շրջանում, ավետարանական առակի օրինակով (Ղուկ. 15.11-32) առ Երկնավոր Հայրը դառնալով, խնդրում ենք Տիրոջից գթությամբ ներել մեր մեղքերը, մաքուր սիրտ հաստատել մեզանում։ Հայցում ենք լուսավորել մեր միտքը, ամրացնել մեր կամքը՝ ընթանալու տերունավանդ պատվիրաններով։

Պահեցողության այս շրջանում Հայրապետիս հորդորն է ու պատգամը՝ միմյանց հանդեպ լինել առավել հոգատար, ազնիվ ու հարգալից, բարությունն ու սերը դարձնել հիմը փոխհարաբերությունների և ամուր պահել նվիրումն ու հավատարմությունը առ Աստված, ազգն ու հայրենին։ Մեր օրերում, երբ մեր հայրենիքն ու ժողովուրդը վիրավոր են մեզ պատուհասած պատերազմի արհավիրքներից, աղոթական կյանքով Աստծո հետ մշտական երկխոսության մեջ լինենք, զերծ մնանք ամեն չար ու վատ մտածումից ու գործից՝ միասնաբար նորոգելու համար հայրենական ու ազգային մեր կյանքը, դիմագրավելու մեր դեմ հառնած նեղությունները և մեր հարազատ երկիրը՝ Հայաստանն ու Արցախը դարձնելու «հույսի հայրենիք, լույսի հայրենիք»։

Աղոթենք, որ Ամենակալն Աստված Իր ողորմությունն ու պահպանությունը տարածի աշխարհասփյուռ մեր ժողովրդի վրա, պարգևի անվտանգ ու բարօր կյանք և խաղաղության մեջ պահի մեր երկիրը։ Թող Փրկիչ մեր Տերն ընդունի մեր սրտերի խնդրանքներն ու հայցը, արժանի դարձնի Իր կենսատու և փրկարար շնորհներին և զորացնի ամենքիս՝ Մեծ Պահքի միջոցով հասնելու հուսառատ Սուրբ Հարության տոնին։

«Շնորհք, ողորմութիւն, խաղաղութիւն յԱստուծոյ ի Հօրէ եւ ի Տեառնէ Յիսուսէ Քրիստոսէ Որդւոյն Հօր, ճշմարտութեամբ եւ սիրով եղիցին ընդ ձեզ» (Բ Հովհ. 3), այսօր և միշտ. ամէն»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>