Աշտարակի ԲԿ տեղափոխված 10 քաղաքացիները դուրս են գրվել․ նրանցից 4-ը երեխաներ են
Նախնական ախտորոշմամբ` շմոլ գազի թունավորմամբ կիրակի ուշ երեկոյան Աշտարակի բժշկական կենտրոն տեղափոխված 10-ը տուժած քաղաքացիները ստացել են առաջին բուժօգնություն ու դուրս գրվել: Նրանցից 4-ը երեխաներ են: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ՀՀ Արագածոտնի մարզի Սասունիկ բնակավայրից թվով 10 քաղաքացիների, (այդ թվում 4 անչափահաս) բժշկական կենտրոն տեղափոխվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը)։

