Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ բախվել են BMW X5-ը, Volkswagen-ն ու Opel-ը
Դիտել նաև
Երևանում կասկադյորական ավտпվթшրի հեղինակը ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանի որդին է
Շղթայական ավտովթար` Արագածոտնի մարզում. բախվել են Թուրքիայի քաղաքացու վարած կցորդիչով բեռնատարը, ավտոքարշակը և ձնամաքրման աշխատանքներ կատարող տրակտորը
Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
Թիվ 275 երթուղին սպասարկող «Գազելի» մասնակցությամբ վթարի հետևանքով 10 տուժած կա
Երևանում էլեկտրական մեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին
Երեկ` հունվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։Ժանը 19։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա Ն1 մայրուղու 107 կմ հատվածում բախվել են Արմեն Նազարեթյանի վարած BMW X5 մակնիշի, Նարեկ Ներսիսյանի վարած Volkswagen մակնիշի և Հովհաննես Մանուկյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով, բարեբախտաբար տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՀՀ Ներքին գործերի նախարարության Պարեկային Ծառայության Շիրակի մարզի Պարեկային ծառայության 2-րդ վաշտի 3-րդ դասակի ավագ պարեկ Դավիթ Եսոյանն ու կրտսեր պարեկ Տիգրան Շմավոնյանը։ Վթարի փաստով Պարեկային Ծառայության Շիրակի մարզի պարեկային գումարտակում նյութեր են նախապատրատվում։

