Երասխ-Երևան ճանապարհին բախվել են «Մերսեդեսն» ու Lada Priora-ն. կա վիրավոր
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Դիտել նաև
1 զոհ, 12 վիրավոր․ խոշոր վթար է եղել Քուչակ գյուղում
Երկու դպրոցահասակ աղջիկների մահվան վթարի գործով կվադրոցիկլի վարորդը կալանավորվեց
Տավուշում ՊՆ զորամասեր սնունդ տեղափոխող «Mercedes Sprinter»-ը 2 մետր բարձրությունից ընկել «07»-ի վրա
Ավտոբուսի վթարից տուժածների թվում երկու անչափահաս կա
Պայթյուն՝ Սևան-Երևան ճանապարհին գործող գազալցակայանում. կան վնասված ավտոմեքենաներ
Հունվարի 23-ին, ժամը 23:53-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Մխչյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երասխ-Երևան ավտոճանապարհի մոտ 50-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Հ. Գ., ծնված 1996 թ.) և «Lada Priora» (վարորդ՝ Գ. Ա., ծնված 1999 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաի ուղևոր Մ. Պ.-ն (ծնված 1959 թ.) հոսպիտալացվել է Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: