ԱԺ-ն պայմանագիր է կնքել Խաչատուր Սուքիասյանի ընտանեկան բիզնեսի հետ
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Դիտել նաև
Տպավորություն է ստեղծվում, թե Քոչարյանը Մեղրին տալիս էր, իսկ Հեյդար Ալիևի պես փորձառու և հմուտ քաղաքական գործիչը հրաժարվում էր այն վերցնել․ սա առնվազն ծիծաղելի է. Բագրատ Միկոյան. Տեսանյութ
Հարց է առաջանում՝ 125 միլիարդն ի՞նչի վրա է ծախսվել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)
Երևանցիները չեն իմանում՝ ում բիզնեսին ինչ հաճո որոշումներ են կայացվում, հարցերը չեք զեկուցում. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)
Սուքիասյանի և Հակոբյանի հետ կապվող ՍՊԸ-ն 1 մլն դոլարով Ծաղկաձորում հողամաս է գնել
Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանը մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ ինշուրանս» ՍՓԲԸ-ի հետ։
Պայմանագրի համաձայն՝ ԱԺ հաշվեկշռում գրանցված ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկող BMW 750 LI XDRIVE LIMOUSINE մակնիշի մեքենան կապահովագրվի. ԿԱՍԿՈ ապահովագրության արժեքը կազմում է 1․602․000 դրամ։
Հիշեցնենք` Փաշինյանի Կառավարությունը չզեկուցվող հարցերից մեկով 90 միլիոն դրամ էր հատկացրել Սիմոնյանի համար նոր մեքենա գնելու նպատակով։ Հիմնավորելով այդ թանկարժեք գնումը՝ Փաշինյանը նշել էր՝ նախկին ծառայողական մեքենան հին էր և ծախսատար։
Աղբյուրը՝ 168.am