Հայաստանում մնացած արցախցի երեխաները հաճախում են ՀՀ դպրոցներ
Դիտել նաև
Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը
Ծեծկռտուք՝ Մասիսի դպրոցներից մեկում
Թիվ 82 դպրոցում 13-ամյա տղան հրել և վայր է գցել համադասարանցուն, հետո ընկած ժամանակ հարվածել է որովայնի շրջանում
Հայաստանի դպրոցներում բուլինգի դեպքեր են գրանցվել
Եղանակի պատճառով մոտ 40 դիմորդ չի կարողացել հասնել Գորիսի քննական կենտրոն
ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Սյունիքի մարզպետարանի համագործակցությամբ արցախցի դպրոցահասակ երեխաները հաճախում են Գորիսի և Երևանի հանրակրթական դպրոցներ, ինչպես նաև մասնագիտական դպրոցներ՝ պայմանավորված երեխաների կրթական կարիքով:
Աշակերտների՝ դպրոցներում տեղակայման համար հիմք են ընդունվել ԱՀ ԿԳՄՍ նախարարության տրամադրած ցանկերը: ՀՀ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները ակտիվորեն աշխատում են արցախցի երեխաների հետ՝ իրականացնելով հոգեբանական աջակցության տրամադրում:
Երեխաների կրթության շարունակականության ապահովման նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մշտական կապի մեջ է Արցախի ԿԳՄՍ նախարարության հետ:

