«Խաղաղությու՞ն», թե՞ հաղթանակ
«ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ՞», ԹԵ՞ ՀԱՂԹԱՆԱԿ
Բոլոր ժամանակներում, աշխարհի բնակչության գերակշիռ մեծամասնությունը սիրել, պաշտել, երազել է խաղաղություն։ Պատերազմներ հրահրել են իշխանության հասած, ամբարտավան, մեծամիտ անձինք, որոնք հանուն իրենց անունը պատմության մեջ թողնելու, նաև թալանի համար հարձակվել և նվաճել են այլ երկրներ։ Նվաճողների դեմ պայքարել են արժանապատվություն ունեցող ազգերը, որոնք եթե նույնիսկ նվաճվել են, միևնույնն է շարունակել են պայքարել՝ հանուն ազգային արժանապատվության, հանուն իրենց մշակույթի, հանուն պետության։ Նվաճված, բայց արժանապատվություն ունեցող ազգերը չեն ընկճվում և պայքարում են հանուն իրենց երկրի ամեն թիզ հողի։ Եվ եթե նվաճված, բայց արժանապատվություն ունեցող ազգի որևէ ներկայացուցիչ, հաղթանակի փոխարեն,արտասանի «խաղաղություն» բառը, նրան Լինչի դատաստանի կենթարկեն։
Այսօր, մեծն Նժդեհի ծննդյան օրվա առթիվ հայտարարում եմ․
ՈՉ ԹԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼ ՄԻԱՅՆ ՀԱՂԹԱՆԱԿ
Ավետիք Իշխանյանի Ֆեյսբուքյան էջից

