Մեր Ղարաբաղի «Տատի-Պապին» եղանք (տեսանյութ) Իշխանությունները գնում են ընտրությունների կեղծման ճանապարհով Ինչու է Փաշինյանը գուրգուրում Էրդողանի գիրքը
14
«Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ Նոյեմբերյանում. ուղիղ Չինական infoBRICS-ը վատ մեսիջ է փոխանցում Փաշինյանին Մալաթիա–Սեբաստիայում ակտիվ շփվեցինք քաղաքացիների հետ (տեսանյութ) «Միասնական ուժերով կարող ենք փոխել այս իրավիճակը և ունենալ բարգավաճ Հայաստան»,-Գագիկ Ծառուկյան Ես էլ ասում եմ՝ ով ՔՊ-ին ընտրեց, ընտրելու է Ալիևին ու Էրդողանին. Գագիկ Ծառուկյան Մերժել Ալիևի թեկնածուին. հանդիպում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Տավուշի մարզի Աչաջուր համայնքում է (ուղիղ) Շենգավիթում մարդկանց հետ խոսեցինք մեր ծրագրերի և փոփոխությունների մասին․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Հանդիպում Անդրանիկ Թևանյանի և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամների հետ (տեսանյութ, լուսանկար) Մերժել գարշաբերանին. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Փաշինյանի տարեց կողմնակիցը «սաղին խփելու» թույլտվություն էր ուզում իր կուռքից Ստակեղծիքի «ծաղկաքաղ». խոսումներից՝ ուրացում. «Փաստ» Երևանի անգրագետ կառավարման մասին (տեսանյութ) «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ Նոյեմբերյանում. ուղիղ Անչափահաս աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած 4 անձի վերաբերյալ մեղադրական վերդիկտ է կայացվել Չինական infoBRICS-ը վատ մեսիջ է փոխանցում Փաշինյանին «Ինտերը» «ոսկե դուբլ» արեց. Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի կրկնակի չեմպիոնի կոչումը զարդարեց կրկնակի գավաթակրի տիտղոսով Մալաթիա–Սեբաստիայում ակտիվ շփվեցինք քաղաքացիների հետ (տեսանյութ) Ինչ կտա Թուրքիայի որոշումը Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ» Մեր Ղարաբաղի «Տատի-Պապին» եղանք (տեսանյութ) Նախընտրական ֆուտբոլը սկսվեեե՜ց (տեսանյութ) Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել ԵԽԽՎ-ն դաղալություն է անում... «Միասնական ուժերով կարող ենք փոխել այս իրավիճակը և ունենալ բարգավաճ Հայաստան»,-Գագիկ Ծառուկյան Անմխիթար վիճակում է Վարդաշեն 127Ա շենքը․ բնակիչները տարիներով վճարել են, բայց շենքը դարձել է ավելի վթարային (տեսանյութ) Հերթական փարթին՝ Երևանի սրտում․ ո՞ր գործարարներն են հովանավորները Ծառը շրջվել է կայանած ավտոմեքենաների վրա․ ՆԳՆ Երեխաների միջազգային առևանգման դեպք. Բելգիայից Հայաստան տեղափոխված երեխաները վերադարձվել են Իշխանությունները գնում են ընտրությունների կեղծման ճանապարհով Հարբած եղջերուներ են նկատվել ԿամԱԶ-ը Դավիթ Բեկի փողոցում մխրճվել է բնակչի տան մեջ Ես էլ ասում եմ՝ ով ՔՊ-ին ընտրեց, ընտրելու է Ալիևին ու Էրդողանին. Գագիկ Ծառուկյան Պեկինն առանձնահատուկ շքեղ ընդունելություն է կազմակերպել Թրամփի համար Մերժել Ալիևի թեկնածուին. հանդիպում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ) Ինչու է Փաշինյանը գուրգուրում Էրդողանի գիրքը Չգցելով կլասը՝ հարկ եմ համարում պատասխանել ՔՊ-ի վախերը՝ նկարների հետ «մենամարտը» շարունակվում է (տեսանյութ) Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա տղամարդու դին ԿԸՀ-ն արձագանքել է ուսուցիչների և աշակերտների՝ դասի ժամին ՔՊ քարոզարշավին մասնակցելուն. «գործեք օրենքի շրջանակներում»

Անհրաժեշտ են պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ. կոնգրեսական Ջուդի Չու

Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը «Ամերիկայի ձայնը» քննարկել է ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուիի և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը Լաչինի միջանցքի շրջափակման առաջին օրերին այս առիթով նամամով դիմեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին: Շուրջ 30 կոնգրեսականների ստորագրությամբ նամակում կոչ է արվում «վարչակազմին օգտագործել իր ձեռքում եղած ողջ գործիքակազմը, ներառյալ Ադրբեջանի ֆինանսական աջակցության դադարեցումն ու պատժամիջոցների կիրառումը` Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար, ինչպես այժմ, այնպես էլ ապագայում»:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ «Ադրբեջանը որպես զենք կրկին օգտագործում է մարդկանց ՝ Արցախում ապրող հայերի կենսապայմաններն էլ ավելի վատթարացնելով: Եթե այս իրավիճակը շարունակվի, ապա մարդասիրական ճգնաժամը հավանական աղետալի հետևանքներով կդառնա ախուսափելի», նշել են ԱՄՆ կոնգրեսականները: «Մենք ասացինք, որ սա կրակի դադարեցման պայմանագրի ուղղակի խախտում է:

Անհրաժեշտ են պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ: Հաշվի առնելով այն փաստը, որ նրանք բացահայտ հարձակվել են Արցախի վրա՝ 907 բանաձևը չպետք է չեղարկվի, որով Ադրբեջանը օգնություն է ստանում ԱՄՆ-ից»,- «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում նշել է Հայկական հանձնախմբի անդամ, կոնգրեսական Ջուդի Չուն, ով ևս ստորագրել էր Բայդենին ուղղված նամակը: Կոնգրեսականը կարևորում է ԱՄՆ վարչակազմի արձագանքը Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակին՝ ընդգծելով՝ անհրաժեշտ են ավելի զորեղ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ, որոնց թվում կոնգրեսական Չուն նշում է Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների կիրառումն ու ԱՄՆ ռազմական օգնության դադարեցումը Բաքվին: «Մենք պետք է համոզված լինենք, որ Ադրբեջանն իրականում առերեսվում է հետևանքներին իր գործողությունների համար։ Սակայն առաջնայինն արցախցիներին սնունդ, դեղորայք եւ կարեւոր պարագաներ մատակարարելն է՝ նրանց կենսունակությունն ապահովելու համար։

Հետևանքները կլինեն շատ աղետալի, եթե նրանք չբացեն այդ միջանցքը»,- ասում է կոնգրեսականը: Genocide Watch կազմակերպության հետազոտական թիմի ղեկավար Նաթ Հիլը, «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում անդրադառնալով միջազգային արձագանքին, նշում է՝ այսօր նկատելի են ավելի շատ խոսքեր, քան գործողություններ: Հիշեցնենք, որ Genocide Watch-ը միացելր է մի շարք մարդասիրական կազմակերպությունների հայտարարությանը, ուր կոչ է արվում Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայի բոլոր կողմերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով կանխել «Հայոց ցեղասպանության հերթական էջը» և ապահովել մարդասիրական բոլոր միջազգային կազմակերպությունների անսահմանափակ մուտքը Լեռնային Ղարաբաղի տարածք:

Հիլը գտնում է, որ այսօր, երբ Ռուսաստանն ամբողջապես կլանված է Ուկրաինայում ընթացող զարգացումներով, ստեղծվել է հնարավորություն ԱՄՆ-ի ու այլ տերությունների համար հայ-ադրբեջանական գործընթացում ակտիվորեն ներգրավվելու համար. «Միացյալ Նահանգների համար այսօր լավ հնարավորություն է ստեղծվել այլ տերությունների ներգրավմամբ միջամտել և իրական միջնորդական դեր ստանձնել այստեղ: Իմ ընկալմամբ՝ այնտեղ էր դիտորդական առաքելությունը, որը վստահ չեմ, թե որտեղ է այս պահին, սակայն գտնում եմ, որ այնտեղ անհրաժեշտ է ինչ-որ այլ կոնտինգենտ՝ իրավիճակը վերահսկելու համար, քանի որ ռուսներն ակնհայտորեն ի վիճակի չեն այն կառավարել»,- պնդում է նա: Իր հերթին, Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի ու եվրասիական ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը դեմ է այս կապակցությամբ «ցեղասպանություն» եզրույթի կիրառմանը: Նրա կարծիքով այդ եզրույթի օգտագործումն այս առիթով վիճելի է, սադրիչ և հակասական:

«Կարծում եմ այժմ մենք չպետք է կենտրոնանանք տարբեր սահմանումների վրա, որոնք միայն հետաձգում են գործընթացը և շեղում ուշադրությունը հիմնական կարիքներից, որոնք են միջանցքի բացումը, մարդկանց երկկողմանի տեղափոխության ապահովումն ու ազատությունը»,- գտնում է Բեհրենդտը: Նա կարևորել է միջազգային հանրության ճնշումը Բաքվի նկատմամբ՝ միջանցքը վերաբացելու հարցում: Բաքուն ուղակի կամ անուղակի պատասխանատվություն և պարտավորություն ունի այս առումով գտնում է նա՝ հավելելով, որ ռուս խաղաղապահները ևս պատասխանատու են միջանցքը բաց պահելու համար։ Դրա համար են նրանք այնտեղ գտնվում, շեշտում է Freedom House-ի ներկայացուցիչը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>