Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

ՀԺՄ-ն կոչ է անում բոլոր ԶԼՄ-ներին՝ լուսաբանել Արցախում տեղի ունեցող իրադարձությունները

Հայաստանի Ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի իշխանությունները, «բնապահպանական» կեղծ ակտիվիստների քողի ներքո, փակել են Արցախը (Լեռնային Ղարաբաղը) Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը, Լաչինի միջանցքը, որն արդարացիորեն անվանում են նաև «կյանքի ճանապարհ»։

Արցախում բնակվող 120 հազար մարդիկ, այդ թվում՝ 30 հազար երեխաներ, հայտնվել են իրական հումանիտար աղետի պայմաններում՝ զրկված լինելով սննդամթերքից, վառելիքից, դեղորայքից։

Արցախում այս պահին վերակենդանացման բաժանմունքում են գտնվում մեկ տասնյակից ավելի ծանր և ծայրահեղ ծանր հիվանդներ, որոնք անհապաղ Երևան տեղափոխվելու և մասնագիտական օգնություն ստանալու կարիք ունեն, նախօրեին նման պայմաններում գտնվող հիվանդներից մեկը մահացել է՝ Երևան տեղափոխվելու հնարավորություն չունենալու պատճառով, այս պահին ծանր վիճակում է գտնվում 4 ամսական մի երեխա․․․ Լաչինի միջանցքի փակման պատճառով առաջացած հումանիտար, գոյաբանական խնդիրների շարքը շատ երկար է։ Այդ բոլոր տարբեր օրինակներին, սակայն, միավորում է մի սարսափելի իրողություն՝ 21-րդ դարում քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ, լավագույն դեպքում՝ հռչակագրային, բայց այդպես էլ գործնական դրսևորում չստացող մտահոգությունների ներքո 120 հազար մարդիկ արդեն 10 օր շարունակ ապրում են շրջափակման մեջ։ Միջազգային հանրության անգործությանն ու աշխարհաքաղաքական շահերը մարդու և կյանքի իրավունքից վեր դասող քաղաքականությանը նպաստում է նաև համաշխարհային մամուլի հարաբերական լռությունը, Արցախում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ անտարբերությունը։ Անցած օրերին մենք անհամբերությամբ սպասում էինք, որ բոլոր երկրների մեր գործընկերները, անկախ իրենց հայրենի պետությունների վարած քաղաքականությունից, կլուսաբանեին Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, ուղիղ եթերներում և ռեպորտաժներում կցուցադրեին, թե ինչպես է իրականացվում էթնիկ զտումը on-line ռեժիմում, և ինչպես են մարդիկ ապրում ցեղասպանության ենթարկվելու ամենօրյա սպառնալիքի ներքո։

Ցավոք, սակայն, «մարդկային պատմություններն» ամեն ինչից վեր դասող մեր գործընկերների կողմից մենք տասն օր շարունակ այդպես էլ չտեսանք առանձին վերցրած մեկ մարդու պատմություն, որը դատապարտված է դանդաղ մահվան՝ անհրաժեշտ բուժօգնությունից զրկված լինելու պատճառով։ Մենք գրեթե չկարդացինք իրապես հոգեցունց պատմություններ այն մասին, թե ինչպես են շրջափակման մեջ մնացած փոքրիկ երեխաները լալիս՝ ճանապարհի մյուս կողմում գտնվող ծնողներին սպասելով... Այն դեպքում, երբ նրանք նույնպիսի հիվանդներ ու նույնպիսի երեխաներ են, որոնց պատմություններն այսօր ներկայացվում են աշխարհի գրեթե բոլոր լրատվամիջոցներով, պարզապես հակամարտությունը, որի պատճառով Արցախի բնակիչները հայտնվել են այդ վիճակում, ունի պակաս աշխարհաքաղաքական կշիռ, քան մյուս կոնֆլիկտները։ Հայաստանի Ժուռնալիստների միությունն անցած 10 օրերի ընթացքում սպասում էր և այժմ էլ հավատում է, որ գործընկեր կառույցների և լրատվամիջոցների համար մարդկային կյանքը, մարդու հիմնարար իրավունքները վեր են ցանկացած աշխարհաքաղաքական շահից, և, որ նրանք հանձնառու են մեր մասնագիտական առաքելությանը՝ լուսաբանելու տառապանքի դատապարտված մարդկանց պատմությունները։

Հայաստանի Ժուռնալիստների միությունը կոչ է անում գործընկեր լրագրողական կազմակերպություններին, բոլոր ԶԼՄ-ներին՝ լուսաբանել Արցախում տեղի ունեցող իրադարձությունները, Արցախը հումանիտար աղետի դատապարտած գործողություններն ու հանրային ճնշման միջոցով փորձել ազդել քաղաքական որոշումներ կայացնողների վրա, որոնք կկարողանան համապատասխան գործիքներով ստիպել Արդբեջանին՝ բացելու Արցախի կյանքի ճանապարհը, որն ամեն օրվա հետ սպառնում է վերածվել մահվան ճանապարհի։ Հայաստանի Ժուռնալիստների միությունը պատրաստ է օտարերկրյա լրագրողներին, լրատվական կազմակերպություններին ցուցաբերելու ամենայն աջակցություն՝ Արցախում կատարվող իրադարձությունների լուսաբանման հարցում։ Մենք կոչ ենք անում և խնդրում ենք բոլոր ազգերի ներկայացուցիչ մեր գործընկերներին՝ խոսել, գրել Արցախում շրջափակման մեջ հայտնված մարդու, 120 հազար մարդկանց մասին և թույլ չտալ, որպեսզի նաև մեր լռությունը քաջալերի էթնիկ զտման փորձ իրականացնող Ադրբեջանի իշխանություններին»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>