Տեսել է, որ եղբոր «Օպելի» ապակիները կոտրված են, գողացել են փաստաթղթեր, պայուսակ, անձնական իրեր
Դիտել նաև
Դիլիջան-Իջևան ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կա տուժած
15 ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է
Մանրամասներ՝ Երևան-Գյումրի ճանապարհի վթարից. Բախվել են 15 մեքենաներ. Վիրավորներին դուրս են բերել հատուկ տեխնիկայով
Երևանում կասկադյորական ավտпվթшրի հեղինակը ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանի որդին է
Շղթայական ավտովթար` Արագածոտնի մարզում. բախվել են Թուրքիայի քաղաքացու վարած կցորդիչով բեռնատարը, ավտոքարշակը և ձնամաքրման աշխատանքներ կատարող տրակտորը
Դեկտեմբերի 18-ին, ժամը 23.35-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Շահամիրյանների փողոցի շենքերից մեկի մոտ կայանված իր եղբոր «Օպելի» ապակիները կոտրված են, իսկ մեքենայից գողացել են փաստաթղթեր, պայուսակ և անձնական իրեր:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 19-ի կեսգիշերին Շահամիրյանների փողոցում հայտնաբերել, գողություն կատարելու անմիջական ծագած կասկածի հիման վրա ձերբակալել և բաժին են տեղափոխել 30-ամյա մի երիտասարդի: Նա ներկայացվել է քննչական բաժին: Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:

