Ո՞Վ Է ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՆԱՐԱՆԸ
Ո՞Վ Է ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՆԱՐԱՆԸ
• Ես ուզում եմ հիշեցնել, որ 2021 թ․ փետրվարին ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի իշխանափոխական հայտարարությունն ամենաշատը դատապարտել է Թուրքիան։ Պետական մակարդակով ՎԵՑ (!) բարձրաստիճան հայտարարություն։
• Հիմա կասեք՝ «էս նեղ մաջալին վա՞խտ ես գտել հիշացնելու, Արցախի ճամփեն ա փակված», բայց ամբողջ խնդիրն էլ հենց այն է, որ «մաջալը» նեղ է դարձել, որովհետև Հայաստանում իշխանության են թուրքական դրածոները, որոնք հիմա հանձնում են Արցախը, իսկ վաղը կհանձնեն մնացյալ հայկական հողերը։
• Այս հիշեցումը, թե որ պետությունն էր ամենաշատը մտահոգված, որ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները կարող են հեռացվել ազգային ուղղվածություն ունեցող ուժերով, խիստ կարևոր է՝ հասկանալու համար, որ մենք բառիս բուն իմաստով գործ ունենք Հայաստանն օկուպացրած ներքին թուրքերի հետ, և որ առանց վերջիններիս հաղթելու մենք երբևէ չենք կարող վերաազատագրել մեր հողերը։
• Եվ այսպես՝ 6 հայտարարությունները՝
1) «Խստորեն դատապարտում ենք Հայաստանում ռազմական հեղաշրջման փորձը»։ ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու - https://www.youtube.com/watch?v=9SjDoMNBDXk
2) «Քննադատում ենք Հայաստանում ռազմական հեղաշրջման փորձը»։ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալին- https://twitter.com/ikalin1/status/1364948430485921802
3) «Հայաստանում ռազմական հեղաշրջման փորձը հղի է տարածաշրջանային անկայունություն հարուցելու ռիսկերով»։ Իշխող կուսակցության խոսնակ Օմար Չալիկ - https://twitter.com/omerrcelik/status/1364933399346106368 (հետագայում ջնջել է, բայց խտանկարն ու մամուլում արտատպումները մնացել են)
4) «Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումների կապակցությամբ խիստ մտահոգ ենք։ Տեղի ունեցածը համարում ենք ռազմական հեղաշրջման փորձ և հստակ կերպով դատապարտում ենք»։ Նախագահի աշխատակազմի հանրային կապերի պատասխանատու Ֆահրէդդին Ալթուն - https://www.iletisim.gov.tr/turkce/haberler/detay/iletisim-baskani-altun-ermenistanda-yasananlari-bir-darbe-girisimi-olarak-goruyor-ve-net-bir-bicimde-kiniyoruz
5) «Ներկայումս Հայաստանում տեղի ունեցողը ռազմական հեղաշրջման փորձ է»։ Նախագահ Էրդողան - https://www.aa.com.tr/tr/turkiye/cumhurbaskani-erdogan-ermenistan-biz-darbenin-her-turlusune-karsiyiz/2158028
6) «Դատապարտում եմ Հայաստանում հեղաշրջման փորձը։ Հայաստանի ժողովրդին կոչ եմ անում տեր կանգնելու ժողովրդավարությանը»։ Թուրք պատգամավոր Կարո Փայլան - https://twitter.com/GaroPaylan/status/1364905211165310984
Քաղաքագետ Էդգար Էլբակյանի Ֆեյսբուքյան էջից

