Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ
21
Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Պատերազմ Արցախում
Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Թուրքը Գերմաննիայում Հայաստանի ներկայացուցչին «խաղաղության մրցանակ» է հանձնում՝ Արցախն ուրանալու, հայաթափելու և հազարավոր զինվորների մահվան մատնելու համար Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Այժմ վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով Փաշինյանի այդ հայտարարությունից հետո կարող ենք ասել՝ ՀՀ իշխանությունը բավարարված է այն իրադարձություններով, որոնք կատարվել են Արցախում 2023-ին. Աբրահամյան Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ» Գինարբուք՝ խորհրդարանում․ «Հրապարակ» 2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան «Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. Գեղամյան Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում Գնահատանքս եմ հայտնում Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին․ Փաշինյան Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․ «Հայաստան» խմբակցությունը դեսպաններին է ներկայացրել Հայաստանում իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումները ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քրեական վարույթը պետք է կարճվի. Պաշտպան Ինչո՞ւ գերմանացի բժշկին թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին Վարչապետը չունի եպիսկոպոս կարգավիճակը պահպանելու լիազորություն, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի, դա Կաթողիկոսի լիազորությունն է. Արա Զոհրաբյան Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ

Աբաջյանի անվան հ․147 հիմնական դպրոցում դասերը հեռավար են անցկացնում, ջեռուցում չկա

168.am-ը գրում է․

Համացանցում տեղեկություն էր տարածվել այն մասին, թե կան դպրոցներ, որոնք ջեռուցման համար գումար չունենալու պատճառով անցել են հեռակա ուսուցման։ «2 երեխաներս հաճախում են թիվ 147 դպրոց։

Գումար չունեն, որ վերանորոգեն ջեռուցման համակարգը։ Ու այն չի վնասվել երեկ կամ մեկ շաբաթ առաջ։ Էս մի 2 ամիս ա՝ գումար չկա։ Էլ դասարաններում նստել չի լինում, ստիպված հեռավարի են անցել»,- գրել է «Երևանի Ռոբերտ Աբաջյանի անվան հ․ 147 հիմնական դպրոց»-ում սովորող աշակերտներից մեկի ծնողը:

Խնդրով պայմանավորված՝ Ռ. Աբաջյանի անվան հ․ 147 հիմնական դպրոցից 168.am-ին հայտնեցին, որ դա կապված է կաթսայատան հետ: Հարցին, թե երբվանի՞ց են անցել հեռավարի, դպրոցից հրաժարվեցին պատասխանել՝ պատճառաբանելով, թե հեռախոսով չեն կարող ինֆորմացիա հայտնել: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լրատվության բաժնից էլ մեզ տեղեկացրեցին, որ տեխնիկական խնդիր է՝ կապված կաթսայատան հետ, որը շուտով կլուծվի:

Նախարարությունից հայտնեցին, որ դեկտեմբերի 1-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած նախագծեր, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև մի շարք գնման պայմանագրերում փոփոխություններ կատարելու թույլտվություն տալու մասին նախագիծը: Այսպիսով, 74,194.1 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա կհատկացվի «Երևանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ին` ուսումնարանի կաթսայատան կառուցման և ջեռուցման իրականացման աշխատանքների ձեռքբերման համար, 37,798.3 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա կհատկացվի «Երևանի N 105 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցի պարսպի կառուցման, մուտքի դռների, արտաքին կոյուղու ցանցի և ջեռուցման մասնակի աշխատանքների ձեռքբերման համար, 4,745.9 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա կհատկացվի «Գառնիի Ատոմի անվան հ․2 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցի կաթսայատանը նոր կաթսայի տեղադրման աշխատանքների ձեռքբերման համար:

1,840.7 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա կհատկացնեն «Ալավերդու թիվ 5 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ դպրոցի կաթսայատան կառուցման և ներքին ջեռուցման ցանցի իրականացման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար: «Երևանի Հ. Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին ևս կաթսայատան կաթսաների փոխարինման համար կտրամադրվի 14,100.0 հազար դրամ գումար: Երևանի քաղաքապետին էլ առաջարկվել է 15,560.0 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Երևանի Ռոբերտ Աբաջյանի անվան հ.147 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին՝ դպրոցի կաթսայատան կաթսաների փոխարինման համար: «Երևանի Հ. Խաչատրյանի անվան N 199 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին կտրամադրվի 15,400.0 հազար դրամ՝ դպրոցի կաթսայատան կաթսաների փոխարինման համար:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>