Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանին բերման են ենթարկել. Լուսանկարներ
Այս մասին պարզ է դառնում նրա էջում հրապարակված լուսանկարներից։
Sputnik Արմենիային էլ ոստիկանության լրատվության բաժնից ասացին, որ 4 մարդու Երևանի Պարոնյան փողոցից բերման են ենթարկել ոստիկանների հրահանգներին չենթարկվելու համար։
Նշենք, որ Խզմալյանն ու իր կողմնակիցները նախատեսում էին բողոքի ակցիա իրականացրել` ընդդեմ Երևանում ընթացող ՀԱՊԿ համատեղ նիստերի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի։



