«Իրավական պետության» ռիսկային իրականությունը
դրանից իրականությունը չի փոխվում։ Իրականությունը մնում է այն, որ մի կողմից տեղի է ունենում իրավական ռեպրեսիա, մյուս կողմից ակնհայտ է ներհասարակական ագրեսիայի կտրուկ ուժեղացումը, որը հանգեցնում է սահմռկեցուցիչ հանցագործությունների։ Ինչ-որ շատ կարևոր բան մեր հասարակության մեջ սխալ է գնում, և եթե չհասկանանք սրա ակունքները, ապա հետևանքները լինելու են ողբերգական։
Երբ 2018-ից նոր էր թափ հավաքում դատաիրավական տեռորի մեքենան, ես և շատերը զգուշացնում էինք վտանգավոր ծուղակի մասին՝ ապօրինությունների դեմ պայքարի ժամանակ երբեք չառաջնորդվել քաղաքական նպատակահարմարությունով կամ քաղաքական նախասիրություններով։
Դատաիրավական ապօրինությունների դեմ պայքարը ուղղակի նշանակում է պայքարի ապօրինության դեմ, պայքար իրավական կամայականության դեմ։ Ցավոք, միշտ չէ, որ մենք խուսափեցինք այդ ծուղակից։ Այս հարցերին է, որ վաղը կանդրադառնանք Այլընտրանքային նախագծեր խմբի «Հայկական օրակարգ» նախագծի շրջանակներում կազմակերպվող պանելային քննարկման ընթացքում՝ իրավաբանների և հանրային գործիչների մասնակցությամբ։
Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

