Հիմա Արա Պապյանն ու մյուս ԱԺԲ-ականները կամ Նիկոլ Փաշինյանից ծնված ռուսատյաց կուսակցական գործիքները ինչպե՞ս են արձագանքելու. Տեսանյութ
Ամեն անգամ, երբ ես կամ գործընկերներս նշում ենք, որ 2020-ի պատերազմի ժամանակ Ուկրաինան մեծ քանակի ֆոսֆորային զենք է մատակարարել Ադրբեջանին ու քաղաքական, ռազմական առումով մեծ օգնություն ցուցաբերել մեր թշնամուն, Հայաստանի բազմաթիվ ամերիկամոլներ՝ իրենց ԱԺԲ-ով ու Նիկոլ Փաշինյանից ծնված ռուսատյաց կուսակցական գործիքներով աղաղակում են, թե այդպիսի բան չկա, թե իբր այդպես խոսողները Ռուսաստանի գործակալ են ու նման հիմարություններ։
Մի քանի ամիս առաջ Արա Պապյանը բանավեճի ժամանակ ևս հերքեց այդ ճշմարտությունը:
Հիմա ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը պաշտոնապես հայտարարել է, որ 2020թ․ Ուկրաինան Ադրբեջանին է մատակարարել արգելված զենք՝ ֆոսֆորային ռումբ, որն օգտագործվեց Արցախում 44-օրյա պատերազմի ժամանակ։
Հիմա Արա Պապյանն ու մյուս ԱԺԲ-ականները կամ Նիկոլ Փաշինյանից ծնված ռուսատյաց կուսակցական գործիքները ինչպե՞ս են արձագանքելու։
Գուցե մի քանի շաբաթ գնան վաստակած արձակո՞ւրդ։
Լրագրող Նաիրի Հոխիկյանի տելեգրամյան ալիքից

