Բացահայտվել է Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչուհու և նրա անչափահաս երեխաների սպանության դեպքը
Դիտել նաև
1 տարեկան 2 ամսական երեխայի uպանnւթյան փորձի կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
Որոշում․ փաստաթուղթ․ Արամուսում 4 անձ սպանողին կտանեն համալիր փորձաքննության
Սպանություններ են տեղի ունեցել Շիրակի մարզում
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Մերձավանում տեղի ունեցած սպшնության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունից
Վալոդյա Գրիգորյանին uպանելու մեջ կասկածվողը հայտնաբերվե՞լ է. բացառիկ մանրամասներ
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված մեծածավալ և անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչուհու և վերջինիս 11-ամյա դստեր և 8-ամյա որդու սպանության դեպքը: Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ:
Վերջինս ձերբակալվել է՝ երկու անչափահասների և նրանց մոր սպանության կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է:

