Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ
21
Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Պատերազմ Արցախում
Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Թուրքը Գերմաննիայում Հայաստանի ներկայացուցչին «խաղաղության մրցանակ» է հանձնում՝ Արցախն ուրանալու, հայաթափելու և հազարավոր զինվորների մահվան մատնելու համար Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Այժմ վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով Փաշինյանի այդ հայտարարությունից հետո կարող ենք ասել՝ ՀՀ իշխանությունը բավարարված է այն իրադարձություններով, որոնք կատարվել են Արցախում 2023-ին. Աբրահամյան Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ» Գինարբուք՝ խորհրդարանում․ «Հրապարակ» 2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան «Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. Գեղամյան Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում Գնահատանքս եմ հայտնում Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին․ Փաշինյան Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․ «Հայաստան» խմբակցությունը դեսպաններին է ներկայացրել Հայաստանում իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումները ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քրեական վարույթը պետք է կարճվի. Պաշտպան Ինչո՞ւ գերմանացի բժշկին թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին Վարչապետը չունի եպիսկոպոս կարգավիճակը պահպանելու լիազորություն, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի, դա Կաթողիկոսի լիազորությունն է. Արա Զոհրաբյան Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ

Կաթողիկոսն այցելել է Ջերմուկ

 Կաթողիկոսն այցելել է Ջերմուկ Կաթողիկոսն այցելել է Ջերմուկ Նոյեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Վայոց Ձորի Ջերմուկ քաղաք։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։ Այցի ընթացքում Նորին Սրբությանն ուղեկցում էին Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Գրիգոր վարդապետ Խաչատրյանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած շքախմբին Ջերմուկ քաղաքի մուտքի մոտ դիմավորեցին Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը։

Այնուհետև Նորին Սրբությունը հոգևոր դասի և մարզային ու քաղաքային իշխանությունների հետ միասին մեկնեց Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցի, որտեղ Հայոց Հայրապետին դիմավորեցին քաղաքի բնակիչները և զինվորականները։ «Հրաշափառ» շարականի երգեցողության ներքո Վեհափառ Հայրապետը, իր օրհնությունը բաշխելով հավատավոր ժողովրդին, մուտք գործեց տաճար, ուր սաղմոսերգությունից և աղոթքից հետո կատարվեց Խաղաղության մաղթանք Հայաստանի, Արցախի և հայրենյաց սահմանների անսասանության ու հայ ժողովրդի անվտանգ, խաղաղ և բարօր կյանքի համար։ Աղոթք բարձրացվեց նաև հայրենիքի պաշտպանության համար զոհված հայորդիների հոգիների խաղաղության ու հանգստության համար։

Արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն ուղղեց ներկա ժողովրդին։ «Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ձեզ և աղոթքով հայցում Երկնավորից, որ այս դժվարին պահին օգնական լինի նեղություններին դիմագրավող հայորդիներիդ։ Առաջին անգամը չէ, որ այցելում ենք մեր երկրի այս գողտրիկ անկյունը: Ջերմուկում եղել ենք բազմաթիվ առիթներով, հմայվել այս բնաշխարհի շքեղությամբ և վայելել այստեղի ժողովրդի հոգու ջերմությունն ու հյուրընկալությունը: Ջերմուկն իր բուժիչ ջրերով և գեղատեսիլ բնաշխարհով մեր երկրի կարևորագույն այցեքարտերից է և մշտապես եղել է հիվանդությունների բուժման ու տագնապների փարատման օրրան մեր ժողովրդի և բյուրավոր այցելուների համար: Այսօր Ջերմուկն ինքը կարիքն ունի ապաքինման ու վշտերի թոթափման»,–ասաց Հայոց Հայրապետը։ Անդրադառնալով սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի լայնածավալ հարձակմանը՝ Նորին Սրբությունն իր սրտակցությունը բերեց մեր ժողովրդի սգավոր և վշտացյալ զավակներին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված հայորդիների, ավերված քաղաքների ու շեների համար, հայցելով, որ Տերն Իր ողորմությամբ հանգստություն պարգևի հայրենիքի համար նահատակված քաջորդիներին, մխիթարություն ու սփոփանք շնորհի զոհվածների ընտանիքներին և կամք ու քաջություն հավատավոր զավակներին, որպեսզի կարողանան դիմակայել հառնած խնդիրներին։ «Տագնապներն ու անհանգստությունները չափազանց շատ են այսօր մեր կյանքում: Մենք մտահոգված ենք մեր հայրենիքի, հարազատ երկրում ապրող մեր ժողովրդի զավակների ներկայով և ապագայով, հատկապես երբ մեր հայացքները ամեն անգամ հանդիպում են անմեղ, բայց արդեն հոգսաշատ դարձած մեր մանուկների աչքերին։ Մեր երկրի և ժողովրդի առջև ծառացած մտահոգություններից ու անհանգստություններից դրդված՝ որոշ ընտանիքներ հեռանում են երկրից և դառնում գաղթական՝ օտարության մեջ փնտրելով իրենց և իրենց զավակների երջանկությունն ու ապահովությունը։

Մենք եկել ենք այստեղ ասելու, որ այն ամենը, ինչ ունենք մեր երկիրն է, մեր հայրենիքը: Պիտի զինվենք քաջությամբ ու տոկունությամբ, որպեսզի պաշտպան լինենք այն սրբազան հողին, ուր ապրել ու արարել են մեր հայրերը և մեր հայրերի հայրերը, ուր նահատակվել են մեր զավակները»,–նշեց Հայոց Հայրապետը։ Ապա հիշատակելով ժողովրդի մեջ տարածված ավանդազրույցը՝ Ջերմուկ աշխարհի վիրավոր եղնիկի մասին, որը որսորդից ստացած ծանր վերքերը ապաքինում է Ջերմուկի բուժիչ ջրերում, Նորին Սրբությունն ընդգծեց․ «Մենք հավատում ենք, որ Ջերմուկի խորհրդապատկերի նմանողությամբ այս գեղատեսիլ քաղաքը, այլև մեր ողջ երկիրը վերստին կապաքինվի իր վերքերից, կվերապրի ողբերգությունները և կհաղթահարի դժվարություններն ու նեղությունները: Եվ մեր ժողովուրդը իր իմաստնությամբ, իր աշխատասիրությամբ, տոկունությամբ ու քաջությամբ պիտի շարունակի կառուցել արժանապատիվ ու ստեղծագործ իր կյանքը, զորացնել երկիր հայրենին և կերտել լուսավոր գալիքը»: Այցի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական գնահատանքը և օրհնությունը փոխանցեց Վայոց Ձորի թեմի հոգևոր սպասավորներին՝ թեմակալ առաջնորդի գլխավորությամբ, հավատավոր մեր ժողովրդի հավատն ու ոգին ամուր պահելու, Աստծո խոսքով հավատավոր հոտին զորացնելու ու մխիթարելու, սահմանամերձ բնակավայրերում իրենց նվիրյալ ծառայությունը շարունակելու համար։

Հայոց Հովվապետը նաև իր հայրական օրհնությունը բերեց Վայոց Ձորի մարզային և Ջերմուկի քաղաքային իշխանություններին, ովքեր ինչպես պատերազմական դժվարին օրերին, այնպես էլ այսօր բնակիչների հետ ամուր կանգնած են հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Վերջում Նորին Սրբությունն աղոթք բարձրացրեց առ Աստված, որ Ամենակալ Տերը խաղաղություն սփռի համայն աշխարհում, խաղաղության մեջ պահի Հայոց աշխարհն ու ժողովրդին և ամենախնամ Իր Աջի հովանու ներքո զորություն ու ամրություն պարգևի ամենքին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև առանձին հանդիպում ունեցավ Ջերմուկ քաղաքի Սուրբ Գայանե եկեղեցու երիտասարդաց միության անդամների հետ։ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ծանոթացավ երիտասարդների եկեղեցանվեր ու հայրենասեր ձեռնարկումներին։ Իր օրհնությունն ու հայրական պատգամը փոխանցելով վերջիններիս՝ հորդորեց, որ հաստատուն մնան առ Աստված սիրո ու հավատքի մեջ, զորեղ պահեն միմյանց հանդեպ քրիստոսապատվեր սերը, շարունակեն ոգու քաջությամբ ու անսասան հավատքով կապված մնալ Մայր Եկեղեցուն և ծառայել Հայրենիքին։ Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը նաև պատասխանեց երիտասարդներին հուզող հարցերին՝ առնչված Հայ Եկեղեցու երիտասարդական ծրագրերին և առկա մարտահրավերների հաղթահարմանն ուղված ջանքերին իրենց ներգրավվածությանը։ Այնուհետև հայրապետական պատվիրակությունը համայնքային իշխանությունների ուղեկցությամբ այցելեց Ջերմուկ քաղաքի հիվանդանոց, ուր Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց բուժանձնակազմի հետ, ծանոթացավ առկա դժվարություններին։

Փոխանցելով իր օրհնությունը՝ Հայոց Հովվապետը գնահատանք հայտնեց վերջիններիս անձնվեր ծառայության համար, ինչի շնորհիվ ռազմական գործողությունների ընթացքում փրկվեցին բազմաթիվ կյանքեր։ Բուժանձնակազմի հետ զրույցին անդրադարձ կատարվեց տիրող իրավիճակից բխող անհանգստություններին ու առկա խնդիրներին։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>