Առողջական խնդիրներով պայմանավորված՝ դեռևս չորս տարեկանից Դավիթը ունի շուրջօրյա հատուկ խնամքի կարիք. Դավիթ Մինասյանի բաց նամակը Ինչ է կարևոր հասկանալ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից Սկանդալները, սադրանքը Նիկոլ Փաշինյանի կենսագրության ամենայուղոտ կտորներն են. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)
1
Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ ինքն Ադրբեջանի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչո՞ւ ընտրություններում Փաշինյանը շանս չունի վերընտրվելու․ թվերով ասեմ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ըստ The New York Times-ի, The Telegraph-ի և The Wall Street Journal-ի՝ Թրամփը փորձելու է ուժով լուծել Իրանի խնդիրը. ինքն այլ ելք չունի Ամերիկյան հայտնի քաղաքագետ-պրոֆեսորներ Միրշայմերը և Փեյփը զգուշացնում են, որ Իրանին ամերիկյան նոր հարվածը կբերի նոր «վիետնամական պատերազմի» Ռեժիմի վախերը. ՔԿ-ն որևէ բան չհայտնաբերեց Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո ձերբակալված աշակերտների բնակարանում Անվտանգայինից զատ մեր հանրության մի ստվար հատվածի հետաքրքրում է նաև հացի խնդիրը․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Ըստ չինական NetEase պարբերականի` ԱՄՆ-ն արդեն քաղաքական պարտություն է կրել Իրանից Bloomberg. Իրանի դեմ ԱՄՆ-ի քայլերի պատճառով աշխարհը կարող է կանգնել մեծ տնտեսական կործանման առջև «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը հավակնում է մարդ–հասարակություն–պետություն հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը Փաշինյանական ժանդարմերիան «խուլիգանության և պաշտոնյայի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու» կասկածանքով ձերբակալվել է 2 անձ Պատերազմ Արցախում
Առողջական խնդիրներով պայմանավորված՝ դեռևս չորս տարեկանից Դավիթը ունի շուրջօրյա հատուկ խնամքի կարիք. Դավիթ Մինասյանի բաց նամակը «Ինչո՞ւ չեն դատապարտում, որ եկեղեցական ծեսը փորձ է արվում օգտագործել քարոզչական նպատակով»․ Սերգեյ Հարությունյան Երևանում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Տիգրան Հարությունյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ ինքն Ադրբեջանի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ապառիկով հեռուստացույց գնել չկարողացող Արարատ Միրզոյանի ժիլետի գինը ավելի քան 2 մլն դրամ է Դպրոցականը թքել էր Փաշինյանի մեքենայի վրա. եկեղեցու միջադեպից հետո եւս մեկ երիտասարդի են ձերբակալել Սա նախընտրական զորահանդես է, որպեսզի կարողանան ժողովրդին մեկ անգամ և ևս խաբեն. Իշխան Սաղաթելյան Որտե՞ղ է որոշվելու Հայաստանի ճակատագիրը ՀՅԴ–ն մարդասիրական օգնություն է փոխանցել Հայաստանում Իրանի դեսպանություն Քրիստոսի արձանի կառուցմանը նվիրված ֆոտոցուցահանդեսը ներակայացվել է Աշտարակում (տեսանյութ) Հարգելի՛ երևանցիներ, ձեր հանդեպ նման վերաբերմունքին քիչ մնաց (տեսանյութ) Ժողովուրդը քեզ ատում է Նիկոլ, ռադդ քաշի, գնա՛. «Որդիների կանչ» ՀԿ ղեկավար, զոհվածի այրի Ես երիտասարդին հարվածողի ձեռքից բռնել եմ, ասել եմ՝ դուրս եկեք. Գեւորգ Գեւորգյանը 5 մլն դրամ գրավով ազատ արձակվեց Երկվորյակ եղբայրներից Դավիթ Մինասյանին տեղափոխել են դատարան, խափանման միջոցը կալանքը քննելու համար Նիկոլ Փաշինյանը ապրիլի 1-ին կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ «Սրտիկով» պաստառներով հեղեղել են հանրապետությունը. «Փաստ» Ռուսաստանի կոշտ մերժումը Փաշինյանին Սբ. Աննա եկեղեցում միջադեպով ձերբակալված Միքայել Մինասյանը ևս մեկ անձ ազատ են արձակվել. փաստաբան Ցանկություն կա թույլ չտալ, որ «Արարատ-Արմենիան» չեմպիոն դառնա. «Փաստ» Նախ՝ կարելի է հայելու առջև կանգնել.... «Փաստ» Խոշոր ավտովթար Երևանում. վեց վիրավոր կա ՔՊ-ի համար կարևոր է իրենց գրպանի ծանրությունը (տեսանյութ) Ինչ է կարևոր հասկանալ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից Սկանդալները, սադրանքը Նիկոլ Փաշինյանի կենսագրության ամենայուղոտ կտորներն են. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Մենք ձևավորում ենք հանրային համագործակցության նոր որակ, նոր խաղի կանոն Ինչո՞ւ ընտրություններում Փաշինյանը շանս չունի վերընտրվելու․ թվերով ասեմ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաստաբաններին շուրջ մեկ ժամ թույլ չէին տալիս մուտք գործել իրենց պաշտպանյալների մոտ. Գեղամ Մանուկյան Ըստ The New York Times-ի, The Telegraph-ի և The Wall Street Journal-ի՝ Թրամփը փորձելու է ուժով լուծել Իրանի խնդիրը. ինքն այլ ելք չունի Օդի ջերմաստիճանը կբարձրանա

ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի կողմից լրագրողի նկատմամբ բռի վերաբերմունքը

Հայաստանի ժուռնալիստների միությունը հանդես է եկել հայտարարությամբ

«Նոյեմբերի 7-ին խորհրդարանում կայացած ճեպազրույցի ընթացքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ ի պատասխան «5-րդ ալիք» հեռուստաընկերության լրագրող Արփի Սուքիասյանի՝ ամբողջությամբ մասնագիտական էթիկայի և բարեվարքության կանոնների մեջ տեղավորվող հարցադրման, խախտել է պատգամավորի, քաղաքական գործչի տարրական վարքականոնը և գռեհիկ ձևով վիրավորել է լրագրողին։ Իրեն ուղղված հոդաբաշխ հարցին պատասխանելու փոխարեն, պատգամավորը՝ ձայնը բարձրացնելով, բղավոցներով, սկսել է խոսել լրագրողի ներկայացրած հեռուստաընկերության սեփականատիրոջ, նրա եկամուտների, այլ՝ հարցի հետ որևէ կապ չունեցող երևույթների մասին։

 «5-րդ ալիք» հեռուստաընկերությունն արդեն իսկ հայտարարել է, որ Խ․ Սուքիասյանի՝ զրպարտող և սուտ մատնություն պարունակող հայտարարություններին իրավական ընթացք է տրվելու։

 Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Ազգային ժողովի պատգամավորի կողմից լրագրողի նկատմամբ նման բռի վերաբերմունքը և պահանջում է Խաչատուր Սուքիասյանի քաղաքական ղեկավարությունից՝ ի դեմս ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և ԱԺ ղեկավարության, կարգի հրավիրել պատգամավորին։ Ազգային ժողովի ղեկավարությունը պարտավոր է կատարվածը քննել էթիկայի հանձնաժողովում և պարտավորեցնել Խաչատուր Սուքիասյանին ներողություն խնդրել լրագրողից և լրատվամիջոցից։ Վերջինիս ներկայացրած հեռուստաընկերության և պատգամավորի հարաբերությունները կարող են պարզվել դատական կարգով։ Այդ իրավական ընթացքը, սակայն, կապ չունի պատգամավորի հակաէթիկական վարքագծի հետ, որը պետք է քննվի և համարժեք գնահատականի արժանանա միանգամայն այլ տիրույթում՝ կանխելով ապագայում Ազգային ժողովի պատգամավորների կողմից լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ նման սանձարձակ պահվածքի կրկնությունը։ Ազգային ժողովի որևէ պատգամավոր, այդ թվում՝ Խաչատուր Սուքիասյանը, կարող է ունենալ իր կարծիքը, համակրանքը կամ հակակրանքը որևէ քաղաքական գործչի, կուսակցության կամ խմբավորման վերաբերյալ, կարող է տարված լինել իրական կամ երևակայական դատողություններով։ Բայց դա նրան, ինչպես և որևէ այլ շարքային պատգամավորի, իրավունք չի տալիս լրագրողների հետ հարցուպատասխանը վերածել փողոցային լեզվակռվի։

 Հայաստանի Ժուռնալիստների միությունը՝ անթույլատրելի համարելով պատգամավորի նման վարքագիծը, միևնույն ժամանակ կոչ է անում հատկապես խորհրդարանում աշխատող բոլոր լրագրողներին՝ անկախ իրենց ներկայացրած լրատվամիջոցների քաղաքական նախընտրություններից, տարաձայնություններից կամ հակասություններից, լինել միասնական և ցուցաբերել գործընկերային համերաշխություն՝ թույլ չտալով որևէ պատգամավորի, կրկին անկախ քաղաքական պատկանելությունից, լրագրողների հետ հարաբերություններում անցնել բարեվարքության սահմանները»։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈւՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈւԹՅՈւՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>