Փաստորեն նրանք հիվանդացել ու մինչ օրս չեն լավացել։ Նրանց հիվանդությունն անբուժելի է և կոչվում է «թշնամախտ»
Հայաստանի Հանրապետության Ազգային տոնի` Անկախության 30-րդ հոբելյանական տարեդարձի առթիվ արտերկրում գտնվող Հայաստանի Հանրապետության ավելի քան 50 դեսպանություններից և դիվանագիտական առաքելություններից պաշտոնական ընդունելություն են կազմակերպել միայն Գերմանիայում և Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունները։ Հայաստանում այդ օրը պետական մակարդակով կազմակերպված միակ միջոցառումը զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ բռնությունն էր Եռաբլուր Փառքի Պանթեոնում։
Այս տարի որևէ կերպ չի նշվել նաև Բանակի 30-ամյակը, որի կապակցությամբ հայտարարվել էր, որ տոնական պաշտոնական միջոցառումը ոչ թե չեղարկվում, այլ միայն հետաձգվում է` վարչապետի և մի շարք այլ պաշտոնյաներ հիվանդ լինելու պատճառով։
Փաստորեն նրանք հիվանդացել ու մինչ օրս չեն լավացել։ Նրանց հիվանդությունն անբուժելի է և կոչվում է «թշնամախտ»:
Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

