ԵՎՍ ՄԵԿ ԻՐԱԿԱՆԱՑԱԾ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ. Տեսանյութ
ԵՎՍ ՄԵԿ ԻՐԱԿԱՆԱՑԱԾ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
• Այսօր՝ ժ․ 11։30-ի հատվածում «Հայելի» ակումբի ուղիղ եթերում կարճ ու սպառիչ խոսել էի այն քայլերի մասին, որ 2018 թ․-ից ու մանավանդ հիմա արվում են այս իշխանությունների կողմից բանակը քանդելու համար։
• Ժ․ 17։53 «Հետքը» հրապարակեց լուր, որ ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանությունները «խուրդում են» մեր բանակի զորամասերը՝ Նուբարաշենի 2-րդ զինավանը, Մուրացանի փողոցում գտնվող ՊՆ բուժվարչության շենք-շինությունները, մայրաքաղաքային գունդը, Թալինի զորամասը, Աշտարակի զինավանը, Գեղարքունիքի «Վահան-ուղեկալ» զորամասը և այլն։
• Ասել եմ ու կկրկնեմ, որ մասնագետի համար հեշտ է ամեն ինչ բացատրել դեռ տեսական մակարդակում, առանց խորհրդավոր և այլևայլ «ներսից ինֆոների» ու «ինսայդների»։ Մասնագետը կարողանում է հասկանալ իրերի և երևույթների պատճառահետևանքային կապերը՝ ըստ այդմ անելով ինչպես կանխատեսումներ, այնպես էլ եզրակացություններ, թե ինչ անել ապագայում, որ սխալ չլինի և ինչ անել, որ ճիշտ լինի։
Կից տեսանյութն՝ այստեղ
Քաղաքագետ Էդգար Էլբակյանի Ֆեյսբուքյան էջից

