Եթե ձեզ թվում է, որ Նիկոլ - Պուտին հանդիպումը լավ է անցել, ապա դուք մոլորվում եք։ Իրականում հակասությունները հասել են պիկի
Նախ նիկոլը ասում է, որ Պրահայում բանակցությունների ժամանակ նա նաև հիմք է ընդունել Պուտինի հանրային կերպով հնչեցված ձևակերպումները։ Խոսքը գնում է դրա մասին, որ Պուտինը որոշ ժամանակ առաջ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը իրավաբանական տեսանկյունից ադրբեջանի մաս է։ (Պուտինի այդ հայտարարության մասին կարելի է երկար վիճել, բայց իրականության մեջ ինքը դա ասեց, այն բանից հետո, երբ 44 օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը այդպես էլ չճանաչեց Արցախի անկախությունը։ Ընդորում իր հայտարարությունը որևէ կերպ չէր հակասում ազգերի ինքնորոշման սկզբունքին և չէր բացառում Արցախի անկախությունը)։
Ի պատասխան դրա, Պուտինը հիշեցնում է նիկոլին, թե ոնց է վերջինս կնքել նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ (Խոսքը դրա մասին է, որ նիկոլը ուզում էր Արցախը ամբողջությամբ հանձնել։ Թե ոնց են իրեն ստիպել ստորագրել այդ թուղթը գիտի միայն ինքը ու ստիպողը։)

