Չկա Հայաստան առանց Արցախ.այսօր Հայաստանում նույն ժամին նույնպես ժողովուրդը պետք է ոտքի կանգնի
Դիտել նաև
Տեր Արամի անհիմն հրապարակումները օգտագործվում են կեղծ օրակարգեր ձևավորելու համար․ պարզաբանում
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»․ Արմեն Այվազյան
Իրավապահներին խորհուրդ կտամ զննել այս տեսանյութը ու պատասխանել՝ իրենք հանցագո՞րծ են, թե՞ չէ
Թուրքական կողմը Փաշինյանի համար առաջին բարոյահոգեբանական անհարմարությունը «կազմակերպել» էր հենց օդանավակայանում. Քաղաքական վերլուծաբան
«Թե բա` ասա извини»․ Արմենակ Դանիելյան
ՉԿԱ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՌԱՆՑ ԱՐՑԱԽ
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի կունենա հանրահավաք, ի պաշտպանություն Արցախի անկախության։ Չգիտեմ, թե այս մասին ինչ են մտածում Հայաստանի ընդդիմադիրները։ Առայժմ չկա որևէ հայտարարություն։ Համոզված եմ, որ Հայաստանում նույն ժամին նույնպես պետք է ժողովուրդը ոտքի կանգներ, որպես համերաշխություն Արցախի մեր հայրենակիցներին։ Արցախը պետք է համոզված լինի, որ Հայաստանում ժողովրդի գերակշիռ մասն իր հետ է և որ ողորմելի քպ-ականների Արցախը վաճառելու ծրագիրը ձախողվելու է։ Եվ վերջապես հասկանանք ևս մեկ անգամ՝ ՉԿԱ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՌԱՆՑ ԱՐՑԱԽ։
Ավետիք Իշխանյանի Ֆեյսբուքյան էջից

