Փաշինյանը հայտարարում է, որ ընդունում է Բաքվի հետ կարգավորման ռուսական տարբերակը. Տոյվո Կլարը Երևանում է
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանում է։
Եվրոպացի պաշտոնյան այս մասին տեղեկացրել է թվիթերյան իր միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել՝ հայտարարելով, որ սեպտեմբերի սկզբին Հայաստանը համաձայնել է աշխատել Ռուսաստանի կողմից առաջարկված Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքների և պարամետրերի հիման վրա:

