Մահացել է Գայանե Փայտյանը
Դիտել նաև
Հով, քեզ ՔՊ–ն էլ մարդու տեղ չի դնում, ինչի՞ ես քեզ էս աստիճան ստոր ներկայացնում․ Գայանե Ասլամազյան
«Ու սա երկրի վարչապետ է»․ Գայանե Ասլամազյանն անդրադարձել է Փաշինյանի սկանդալային գրառմանը
Գայանե Մարտիրոսյանը հեռացվել է «Որդիների կանչ» ՀԿ շարքերից
Գայանե Հակոբյանը գրառում է կատարել
Գայանե Հակոբյանը մեղավոր ճանաչվեց. պատիժը պայմանականորեն չկիրառվեց․ Տեսանյութ
Մահացել է լրագրող, սցենարիստ, հաղորդավար Գայանե Փայտյանը: Նա առողջական խնդիրներ ուներ:
Գայանե Փայտյանը 48 տարեկան էր:
Նա, որպես լրատվական մեկնաբան, 1995-99թթ աշխատել է Հայաստանի ազգային հեռուստաընկերությունում, 1999-2015թթ՝ Հայկական Երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրում։ 2000-2008թթ եղել է ՀՀ Ազգային Ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետը։ 2004թ-ից միջազգային հեռուստատեսային ակադեմիայի անդամ է։ 2006թ. Հայկական Երկրորդ հեռուստաալիքով հեղինակել և վարել է «Կախման կետեր», 2017թ–ից՝ «Զրույց Փայտյանի հետ» հաղորդաշարերը և այլն։
Մասնագիտական ակտիվ գործունեության համար Գայանե Փայտյանն արժանացել է Երևանի քաղաքապետի պատվոգրին, ստացել է բազմաթիվ շնորհակալագրեր։

