Արման Բաբաջանյանը հայտնի է իր կեղծարարություններով․ ընկերոջ երեխաներին «սեփականաշնորհել» բանակից թռնելու համար
Դիտել նաև
«Հենց հիմա շատ կարևոր է լինել Գյումրու հոգևորականների կողքին». Հովհաննես Իշխանյան
ԱՄՆ-ն այլևս չի կարող աշխարհում ժողովրդավարության ոստիկանը լինել․ Հովհաննես Իշխանյան
Իրական Հայաստան կրկին լինելու է, և դա ձեզնից ազատագրված Հայաստանն է. Հովհաննես Իշխանյան
«ՔՊ-ն ակնարկում է, որ չի ենթարկվելու»․ Հովհաննես Իշխանյան
Դավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունը
ՀԵՐԹԱԿԱՆ ԿԵՂԾԻ՞Ք
Համացանցում իրարանցում է։ Հայտնի դավաճան Արման Բաբաջանյանը «փաստաթուղթ» է հրապարակել, որ ՀՀ նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ԱՄՆ-ում 2 մլն դոլարանոց առանձնատուն է գնել։ Վիգեն Սարգսյանը, ինչպես ասում են աչքիս լույսը չի։ Նրա հետ ունեցել եմ բազմաթիվ անհամաձայնություններ, վեճեր, առանց անձամբ ճանաչելու։ Բացի այդ ինձ համար բացարձակապես անընդունելի է, որ Հայաստանի որևէ բարձրաստիճան պաշտոնյա, այն էլ պաշտպանության նախարար, պաշտոնանկությունից հետո լքի Հայաստանը։ Եթե Վիգեն Սարգսյանի առանձնատան մասին հայտներ որևէ այլ աղբյուր, օրինակ «Հետք»-ը կհավատայի, բայց․․․
Արման Բաբաջանյանը հայտնի է իր կեղծարարություններով․ ընկերոջ երեխաներին «սեփականաշնորհել» բանակից թռնելու համար,հետո այդ ամենի մեղքը գցել հարազատ մոր վրա, 2003թ․ փորձել ի պաշտպանություն Ստեփան Դեմիրճյանի օգտագործել , իբր ԱՄՆ սենատորի կողմից Դեմիրճյանին աջակցման կեղծ փաստաթուղթը, ի դեպ՝ կեղծ ստորագրությամբ։ Շարքը կարելի է լրացնել։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

