Եւս մեկ իրականացված մասնագիտական կանխատեսում՝ 13 ժամ անց
ԵՎՍ ՄԵԿ ԻՐԱԿԱՆԱՑԱԾ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
• Ընդամենը 13 ժամ առաջ գրել էի, որ այսպես կոչված «ինքնիշխանության օրենքի» թիրախներ են լինելու իշխանությունների դեմ խոսողները և հայ-ռուսական գործակցության և դաշնակցային հարաբերությունների խորացման կողմնակիցները։
• 1 ժամ առաջ հայտնի դարձավ, որ արգելվել է Պետդումայի՝ ԱՊՀ հարցերով կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան, որը վերջերս հանդես է եկել ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանությունների քննադատությամբ և ռուսական պետական համակարգում մշտապես եղել է հայամետ գործիչ։
• Ասել եմ ու կկրկնեմ, որ մասնագետի համար հեշտ է ամեն ինչ կանխատեսել հենց տեսական մակարդակում, առանց խորհրդավոր և այլևայլ «ներսից ինֆոների» ու «ինսայդների»։ Մասնագետը կարողանում է հասկանալ իրերի և երույթների միջև պատճառահետևանքային կապերը՝ ըստ այդմ անելով ինչպես կանխատեսումներ, այնպես էլ եզրակացություններ, թե ինչ անել, որ սխալ չլինի և ինչ անել, որ ճիշտ լինի։
Քաղաքագետ Էդգար Էլբակյանի Ֆեյսբուքյան էջից

