Առողջական խնդիրներով պայմանավորված՝ դեռևս չորս տարեկանից Դավիթը ունի շուրջօրյա հատուկ խնամքի կարիք. Դավիթ Մինասյանի բաց նամակը Ինչ է կարևոր հասկանալ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից Սկանդալները, սադրանքը Նիկոլ Փաշինյանի կենսագրության ամենայուղոտ կտորներն են. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)
1
Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ ինքն Ադրբեջանի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչո՞ւ ընտրություններում Փաշինյանը շանս չունի վերընտրվելու․ թվերով ասեմ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ըստ The New York Times-ի, The Telegraph-ի և The Wall Street Journal-ի՝ Թրամփը փորձելու է ուժով լուծել Իրանի խնդիրը. ինքն այլ ելք չունի Ամերիկյան հայտնի քաղաքագետ-պրոֆեսորներ Միրշայմերը և Փեյփը զգուշացնում են, որ Իրանին ամերիկյան նոր հարվածը կբերի նոր «վիետնամական պատերազմի» Ռեժիմի վախերը. ՔԿ-ն որևէ բան չհայտնաբերեց Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո ձերբակալված աշակերտների բնակարանում Անվտանգայինից զատ մեր հանրության մի ստվար հատվածի հետաքրքրում է նաև հացի խնդիրը․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Ըստ չինական NetEase պարբերականի` ԱՄՆ-ն արդեն քաղաքական պարտություն է կրել Իրանից Bloomberg. Իրանի դեմ ԱՄՆ-ի քայլերի պատճառով աշխարհը կարող է կանգնել մեծ տնտեսական կործանման առջև «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը հավակնում է մարդ–հասարակություն–պետություն հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը Փաշինյանական ժանդարմերիան «խուլիգանության և պաշտոնյայի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու» կասկածանքով ձերբակալվել է 2 անձ Պատերազմ Արցախում
Առողջական խնդիրներով պայմանավորված՝ դեռևս չորս տարեկանից Դավիթը ունի շուրջօրյա հատուկ խնամքի կարիք. Դավիթ Մինասյանի բաց նամակը «Ինչո՞ւ չեն դատապարտում, որ եկեղեցական ծեսը փորձ է արվում օգտագործել քարոզչական նպատակով»․ Սերգեյ Հարությունյան Երևանում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Տիգրան Հարությունյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ ինքն Ադրբեջանի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ապառիկով հեռուստացույց գնել չկարողացող Արարատ Միրզոյանի ժիլետի գինը ավելի քան 2 մլն դրամ է Դպրոցականը թքել էր Փաշինյանի մեքենայի վրա. եկեղեցու միջադեպից հետո եւս մեկ երիտասարդի են ձերբակալել Սա նախընտրական զորահանդես է, որպեսզի կարողանան ժողովրդին մեկ անգամ և ևս խաբեն. Իշխան Սաղաթելյան Որտե՞ղ է որոշվելու Հայաստանի ճակատագիրը ՀՅԴ–ն մարդասիրական օգնություն է փոխանցել Հայաստանում Իրանի դեսպանություն Քրիստոսի արձանի կառուցմանը նվիրված ֆոտոցուցահանդեսը ներակայացվել է Աշտարակում (տեսանյութ) Հարգելի՛ երևանցիներ, ձեր հանդեպ նման վերաբերմունքին քիչ մնաց (տեսանյութ) Ժողովուրդը քեզ ատում է Նիկոլ, ռադդ քաշի, գնա՛. «Որդիների կանչ» ՀԿ ղեկավար, զոհվածի այրի Ես երիտասարդին հարվածողի ձեռքից բռնել եմ, ասել եմ՝ դուրս եկեք. Գեւորգ Գեւորգյանը 5 մլն դրամ գրավով ազատ արձակվեց Երկվորյակ եղբայրներից Դավիթ Մինասյանին տեղափոխել են դատարան, խափանման միջոցը կալանքը քննելու համար Նիկոլ Փաշինյանը ապրիլի 1-ին կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ «Սրտիկով» պաստառներով հեղեղել են հանրապետությունը. «Փաստ» Ռուսաստանի կոշտ մերժումը Փաշինյանին Սբ. Աննա եկեղեցում միջադեպով ձերբակալված Միքայել Մինասյանը ևս մեկ անձ ազատ են արձակվել. փաստաբան Ցանկություն կա թույլ չտալ, որ «Արարատ-Արմենիան» չեմպիոն դառնա. «Փաստ» Նախ՝ կարելի է հայելու առջև կանգնել.... «Փաստ» Խոշոր ավտովթար Երևանում. վեց վիրավոր կա ՔՊ-ի համար կարևոր է իրենց գրպանի ծանրությունը (տեսանյութ) Ինչ է կարևոր հասկանալ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից Սկանդալները, սադրանքը Նիկոլ Փաշինյանի կենսագրության ամենայուղոտ կտորներն են. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Մենք ձևավորում ենք հանրային համագործակցության նոր որակ, նոր խաղի կանոն Ինչո՞ւ ընտրություններում Փաշինյանը շանս չունի վերընտրվելու․ թվերով ասեմ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաստաբաններին շուրջ մեկ ժամ թույլ չէին տալիս մուտք գործել իրենց պաշտպանյալների մոտ. Գեղամ Մանուկյան Ըստ The New York Times-ի, The Telegraph-ի և The Wall Street Journal-ի՝ Թրամփը փորձելու է ուժով լուծել Իրանի խնդիրը. ինքն այլ ելք չունի Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Փաշինյանն արդեն ընդունել է արևմտյան տարբերակը, Ռուսաստանում հանդիպումը ձևական է

Արդեն շուրջ 20 օր է, ինչ բացահայտվել է այն գաղտնի ու խիստ վտանգավոր փաստաթուղթը, որը Նիկոլ-Ալիև-Արևմուտք բանակցությունների հիմքում է և որը ստացել է «խաղաղության պայմանագիր» անունը։ Իշխանությունները, որ հազար ու մի խողովակներով հերքում են այն ամենը, ինչ իրենց դուր չի գալիս, այս փաստաթղթի որևէ տող չեն հերքել, ինչը նշանակում է, որ իրական է։
 
Փաստաթղթի ամենավտանգավոր կետը, սահմանագծումից ու սահմանազատումից առաջ, միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումն է․ Արցախի մասին գրված է հետևյալը․ «Ադրբեջանի կառավարությունը կառաջադրի ներկայացուցիչ, ով կաշխատի համանման ներկայացուցչի հետ՝ նշանակված ԼՂ-ի Հայկական էթնիկ համայնքի կողմից՝ ԼՂ - ի բնակիչների իրավունքների և անվտանգության քննարկումեր անցկացնելու համար: Ներկայացուցիչները կապահովեն իրենց քննարկումների թափանցիկությունը միջազգային հանրությանը: Կողմերը կշարունակեն դիտարկել միջազգային դիտորդի հնարավոր կարգավիճակը, առանց Ադրբեջանի ինքնիշխանություն միջամտության՝ նպատակ ունենալով ապահովել վստահություն ԼՂ- ում ապրող ազգային փոքրամասնության խմբերի պաշտպանության նկատմամբ»:
 
Արցախն այս կետով ամբողջությամբ հանձնվում է Ադրբեջանին. Ըստ էության, դա չեն էլ քննարկում, այլ քննարկում են, որ որպես Ադրբեջանի քաղաքացի՝ էթնիկ փոքրամասնություն, պետք է Արցախի բնակիչները ընտրեն ներկայացուցչի, որը կբանակցի իրենց իրավունքների համար։
 
Այս պաշտոնական փաստաթուղթը քննարկել ու ընդունել շտապում են թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը․ վերջինս, ինչպես երևում է, ավելի է շտապում, քանի որ ինքն է առաջարկել նոյեմբերին կայանալիք հաջորդ հանդիպումը տեղափոխել հոկտեմբեր ամիս։
Սակայն ամեն ինչ այդքան էլ հարթ չէ․ այդ բանակցությունների ու փաստաթղթի մասին, վստահաբար, քաջատեղյակ է Ռուսաստանը․ հենց ռուսական տելեգրամյան ալիքները գաղտնազերծեցին այն՝ հավանաբար նպատակ ունենալով հայ ժողովրդին տեղեկացնել, որ մեր թիկունքում Փաշինյան-Ալիև-Արևմուտք գործարք է գնում։ Սակայն Հայաստանում ու Արցախում հանրության քար անտարբերությանն արժանացավ այդ վտանգավոր բանակցային թուղթը։
Ռուսական ալիքները հայտնում են, որ, ամենայն հավանականությամբ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն Ռուսաստանում և եռակողմ բանակցություններ կվարեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ և միջնորդությամբ։ Հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում կամ Սոչիում, հնարավոր է՝ հոկտեմբերի 31-ին։
 
Ռուսաստանը, բնականաբար, գոհ չէ այսօրվա բանակցային թղթից, որով «Ղարաբաղը ամբողջությամբ Ադրբեջան է և վերջ»․ նա իր շահերն ունի, որն այս պահին նաև համընկնում է Հայաստանի ու հատկապես արցախցիների շահերին։ Ռուսաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, իսկ այս «խաղաղության պայմանագիր» կոչված իրականում վերջնական կապիտուլյացիայից հետո պետք է զորքերը դուրս բերի Արցախից։ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ կազմակերպած այս հանդիպումը պետք է դիտել այդ համատեքստում։
 
Հնարավոր է՝ Ռուսաստանը ևս մեկ անգամ ներկայացնի խաղաղության պայմանագրի իր տարբերակը, որը, համաձայն տարբեր գաղտնազերծումների, նվազ կորուստներով է, քան արևմտյան տարբերակը։
 
Բնականաբար, Նիկոլն էլ, Ալիևն էլ կգնան ՌԴ նախագահի առաջարկած հանդիպմանը, կմասնակցեն, սակայն հատուկ բան չեն պայմանավորվի, քանի որ արդեն իսկ պայմանավորվել են Պրահայում և Նիկոլ Փաշինյանն ինքն է խնդրում արագ հասցնել ավարտին։
 
Այնուհետև կգնան Բրյուսել ու կստորագրեն միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու շուրջ պայմանագիրը։ Իհարկե՝ այնտեղ ոչ ոք չի մտածում Արցախի ժողովրդի անվտանգության, իրավունքների, ինքնորոշման մասին, ոչ ոք չի մտածում՝ սկսած Փաշինյանից, վերջացրած Արևմտյան «բոսերով»։ Իրենք իրենց աշխարհաքաղաքական հարցերն են լուծում, ու դա լինելու է մեր ժողովուրդների տառապանքի, արյան հաշվին։
Անգամ հայտնի չէ, թե Ղարաբաղն Ադրբեջանին թողնելուց հետո Հայաստանից ինչ են հանձնելու Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ «Հավաստի աղբյուրի» անվան տակ թաքնվելով՝ Նիկոլ Փաշինյանն իր թերթում գրել է, որ բանակցում են 1919-20 թվականների քրտեզների շուրջ, որով Հայաստանի տարածքը զգալիորեն փոքրանում է։
 
Այսպիսով, «խաղաղության» արդյունքում Հայաստանը ոչ միայն դուրս է գալիս անդառնալի կորուստներով, նաև փոխում է արտաքին քաղաքական վեկտորը դեպի Արևմուտք։ Սա նշանակում է վերջ ՀԱՊԿ-ում Հայաստանի գործունեությանը, վերջ ԵԱՏՄ-ում Հայաստանի գործունեությանը, վերջ Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազաներին՝ իրենց բոլոր վտանգավոր հետևանքներով։ Բոլորն են հասկանում, որ այսօր Հայաստանի սահմանների զգալի մասը պաշտպանում են ռուսները, Հայաստանը պարզապես չունի այդ հնարավորությունը՝ թե՛ ռազատեխնիկական, թե՛ մարդուժի առումով, և եթե Նիկոլ Փաշինյանը մտածում է, թե «խաղաղության պայմանագրով» ապահովագրված ենք Ադրբեջանի ու Թուրքիայի սադրանքներից, չարաչար սխալվում է։
Հիշենք նաև, որ Նիկոլ Փաշինյանը պատգամավորական գործունեության առաջին իսկ օրից դեմ է հանդես եկել թե՛ ՀԱՊԿ-ին, թե՛ ԵԱՏՄ-ին ու անգամ նախագծեր է բերել այդ կազմակերպություններից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ։ Վարչապետ դառնալով՝ ստիպված էր այլ բան ասել պաշտոնապես, սակայն «տակից» նա կարողացավ աշխատել և հասնել իր և ավելի շուտ՝ իրեն գործուղողների նպատակին, իհարկե՝ Արցախի հանձնելու ու Հայաստանի անվտանգությունը թուլացնելու գնով։ Նա կանգ չառավ ոչ մի միջոցի առաջ ու արդյունքում ստացանք աղետ։ Մեկ այլ աղետ սպասվում է արդեն մոտ ապագայում՝ առաջիկայում։
 
Ստորև տեղադրում ենք գաղտնազերծված փաստաթուղթը, որի շուրջ հենց տեղի են ունենում բանակցությունները:
 
Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>