Կրակոցներ Էջմիացնում. կա 2 զոհ
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Անդրանիկի թաղամասի թիվ 68 տան մոտ անհայտ անձը կամ անձինք դեռևս չպարզված հրազենից կրակոցներ են արձակել Toyota Land Cruiser մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայի ուղղությամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակոցների արդյունքում Արմավիրի մարզի Արևշատ գյուղի բնակիչ՝ 36-ամյա Լևոն Ավետիսյանը և Էջմիածին քաղաքի Անդրանիկի թաղամասի 108 տան բնակիչ՝ 44-ամյա Կարեն Դավթյանը հրազենային բազմաթիվ վնասվածքներից տեղում մահացել են։
Մանրամասները` Shamshyan.com -ում

