Ամենաշատն աշխարհում թուրքերն ու ռուսները հենց իրար դեմ են կռվել՝ 24 պատերազմ. «Ռուս-թուրքական դաշինքի» մասին կարելի է խոսել կամ գիտակցված ապակողմնորոշման մղումով
«Մեր դրությունը ծանրանում է նրանով, որ Մուստաֆա Քեմալը 100 հազար զորք ունի, և որևէ պետություն հանձն չի առնի նրան այդտեղից զենքի ուժով հեռացնելու պատիվը։ Հարկ կլինի գործել դիպլոմատիական ճամփով»։
© Անգլիայի ԱԳՆ ղեկավար Լորդ Քերզոնը՝ արևմտահայկական պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարին, 1919 թ․ այս օրեր
Իմ կողմից հիշեցնեմ, որ Թուրքիային որպես բոլշևիկյան Ռուսաստանի դեմ պատվար փայփայող արևմտյան երկրներից ոչ մեկը «դիպլոմատիական ճամփով» չհեռացրեց Քեմալին Հայաստանից, և միակ երկիրը, որ գոնե ռազմադաշտում մեր տանուլ տված Ալեքսանդրապոլը կարողացավ հետ վերադարձնել, այդ նույն բոլշևիկյան Ռուսաստանն էր, որը չնայած Թուրքիայի հետ ժամանակավոր մարտավարական դաշինքին՝ տրամագծորեն հակառակ շահեր ուներ այդ երկրի հետ։ Ուներ, ունեցել է և կունենա։ Ամենաշատն աշխարհում թուրքերն ու ռուսները հենց իրար դեմ են կռվել՝ 24 պատերազմ։ «Ռուս-թուրքական դաշինքի» մասին կարելի է խոսել կամ գիտակցված ապակողմնորոշման մղումով կամ պատմության տոտալ չիմացության տխուր հետևանքով։ Իսկ Հայաստանի շահը շատ պարզ է․ որտեղ հակաթուրքականություն, այնտեղ վերջինս պետք է որոնի իր դաշնակիցներին։
Քաղաքագետ Էդգար Էլբակյանի Ֆեյսբուքյան էջից

