Առողջական խնդիրներով պայմանավորված՝ դեռևս չորս տարեկանից Դավիթը ունի շուրջօրյա հատուկ խնամքի կարիք. Դավիթ Մինասյանի բաց նամակը Ինչ է կարևոր հասկանալ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից Սկանդալները, սադրանքը Նիկոլ Փաշինյանի կենսագրության ամենայուղոտ կտորներն են. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)
1
Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ ինքն Ադրբեջանի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչո՞ւ ընտրություններում Փաշինյանը շանս չունի վերընտրվելու․ թվերով ասեմ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ըստ The New York Times-ի, The Telegraph-ի և The Wall Street Journal-ի՝ Թրամփը փորձելու է ուժով լուծել Իրանի խնդիրը. ինքն այլ ելք չունի Ամերիկյան հայտնի քաղաքագետ-պրոֆեսորներ Միրշայմերը և Փեյփը զգուշացնում են, որ Իրանին ամերիկյան նոր հարվածը կբերի նոր «վիետնամական պատերազմի» Ռեժիմի վախերը. ՔԿ-ն որևէ բան չհայտնաբերեց Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո ձերբակալված աշակերտների բնակարանում Անվտանգայինից զատ մեր հանրության մի ստվար հատվածի հետաքրքրում է նաև հացի խնդիրը․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Ըստ չինական NetEase պարբերականի` ԱՄՆ-ն արդեն քաղաքական պարտություն է կրել Իրանից Bloomberg. Իրանի դեմ ԱՄՆ-ի քայլերի պատճառով աշխարհը կարող է կանգնել մեծ տնտեսական կործանման առջև «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը հավակնում է մարդ–հասարակություն–պետություն հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը Փաշինյանական ժանդարմերիան «խուլիգանության և պաշտոնյայի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու» կասկածանքով ձերբակալվել է 2 անձ Պատերազմ Արցախում
Առողջական խնդիրներով պայմանավորված՝ դեռևս չորս տարեկանից Դավիթը ունի շուրջօրյա հատուկ խնամքի կարիք. Դավիթ Մինասյանի բաց նամակը «Ինչո՞ւ չեն դատապարտում, որ եկեղեցական ծեսը փորձ է արվում օգտագործել քարոզչական նպատակով»․ Սերգեյ Հարությունյան Երևանում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Տիգրան Հարությունյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ ինքն Ադրբեջանի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ապառիկով հեռուստացույց գնել չկարողացող Արարատ Միրզոյանի ժիլետի գինը ավելի քան 2 մլն դրամ է Դպրոցականը թքել էր Փաշինյանի մեքենայի վրա. եկեղեցու միջադեպից հետո եւս մեկ երիտասարդի են ձերբակալել Սա նախընտրական զորահանդես է, որպեսզի կարողանան ժողովրդին մեկ անգամ և ևս խաբեն. Իշխան Սաղաթելյան Որտե՞ղ է որոշվելու Հայաստանի ճակատագիրը ՀՅԴ–ն մարդասիրական օգնություն է փոխանցել Հայաստանում Իրանի դեսպանություն Քրիստոսի արձանի կառուցմանը նվիրված ֆոտոցուցահանդեսը ներակայացվել է Աշտարակում (տեսանյութ) Հարգելի՛ երևանցիներ, ձեր հանդեպ նման վերաբերմունքին քիչ մնաց (տեսանյութ) Ժողովուրդը քեզ ատում է Նիկոլ, ռադդ քաշի, գնա՛. «Որդիների կանչ» ՀԿ ղեկավար, զոհվածի այրի Ես երիտասարդին հարվածողի ձեռքից բռնել եմ, ասել եմ՝ դուրս եկեք. Գեւորգ Գեւորգյանը 5 մլն դրամ գրավով ազատ արձակվեց Երկվորյակ եղբայրներից Դավիթ Մինասյանին տեղափոխել են դատարան, խափանման միջոցը կալանքը քննելու համար Նիկոլ Փաշինյանը ապրիլի 1-ին կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ «Սրտիկով» պաստառներով հեղեղել են հանրապետությունը. «Փաստ» Ռուսաստանի կոշտ մերժումը Փաշինյանին Սբ. Աննա եկեղեցում միջադեպով ձերբակալված Միքայել Մինասյանը ևս մեկ անձ ազատ են արձակվել. փաստաբան Ցանկություն կա թույլ չտալ, որ «Արարատ-Արմենիան» չեմպիոն դառնա. «Փաստ» Նախ՝ կարելի է հայելու առջև կանգնել.... «Փաստ» Խոշոր ավտովթար Երևանում. վեց վիրավոր կա ՔՊ-ի համար կարևոր է իրենց գրպանի ծանրությունը (տեսանյութ) Ինչ է կարևոր հասկանալ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից Սկանդալները, սադրանքը Նիկոլ Փաշինյանի կենսագրության ամենայուղոտ կտորներն են. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Մենք ձևավորում ենք հանրային համագործակցության նոր որակ, նոր խաղի կանոն Ինչո՞ւ ընտրություններում Փաշինյանը շանս չունի վերընտրվելու․ թվերով ասեմ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաստաբաններին շուրջ մեկ ժամ թույլ չէին տալիս մուտք գործել իրենց պաշտպանյալների մոտ. Գեղամ Մանուկյան Ըստ The New York Times-ի, The Telegraph-ի և The Wall Street Journal-ի՝ Թրամփը փորձելու է ուժով լուծել Իրանի խնդիրը. ինքն այլ ելք չունի Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Զորամասերի համալրումները տեղի են ունենում խնդիրներով․ Տիգրան Աբրահամյան

Պաշտպանության նախարարի հայտարարությունը՝ եռամսյա հավաքներից հրաժարվելու և դրանք 25-օրյա դարձնելու վերաբերյալ, քննարկման տարօրինակ կուրս վերցրեց:

Մեկ այլ՝ ոչ պակաս խնդրահարույց, հայտարարություն էլ վերաբերվում էր հավաքները՝ ՀՀ բոլոր զինապարտ քաղաքացիների համար պարտադիր դարձնելուն:

Նախ, ի՞նչ է նշանակում, թե եռամսյա հավաքներից հրաժարվում ենք և անցկացնելու ենք 25-օրյա հավաքներ: Իսկ որտեղ է գրված, որ դրանք պարտադիր 3-ամսյա բնույթ ունեն:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն ընդամենը սահմանում է, որ դրանք կարող են լինել մինչև 3 ամիս ժամկետով, իսկ ժամկետը կախված է սահմանված պլաններից և նպատակներից:

Ավելին՝ նույն օրենքը հստակ սահմանում է, թե ինչ է իրենից ներկայացնում վարժական հավաքը: Վարժական հավաքներ` պահեստազորի առաջին խմբում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունները կատարելագործելու և նրանց վերապատրաստելու նպատակով:

Այսինքն, վարժական հավաքի նպատակը պահեստազորի ռազմական ունակությունները կատարելագործելու և վերապատրաստելու նպատակ են հետապնդում:

Վարժական հավաքները հայտարարվում են ՀՀ կառավարության որոշմամբ` յուրաքանչյուր տարվա զորահավաքային նախապատրաստության պլանների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած միջոցառումների ցանկի, ժամկետների և ներգրավվող թվաքանակի ու մասնագիտությունների համաձայն:

Ընդ որում՝ վարժական հավաքների սահմանման մեջ որևէ բան նշված չէ մարտական հերթապահության անցկացման մասին: Նոր բան չեմ ասի, եթե նշեմ, որ վերջին 2՝ եռամսյա և երկամսյա հավաքների իրական ու հիմնական նպատակը քաղաքացիներին մարտական հերթապահության ներգրավելն է:

Ինչ վերաբերվում է վարժական հավաքները ՀՀ բոլոր զինապարտ քաղաքացիների համար պարտադիր դարձնելուն, ապա հասկանալու համար, թե սա ինչ է ներկայացնում, ապա միայն նշեմ, որ պահետազորում մի քանի հարյուր հազար մարդ է ներգրավված, իսկ թե ինչ է նշանակում ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՅՈՒՐ ՀԱԶԱՐ մարդու ամբողջությամբ վարժական հավաքների ներգրավելը, կարծում եմ, որ արդեն պարզ է՝ հաշվի առնելով կազմակերպչական, տեխնիկական, գաղափարական, մասնագիտական և մեծ թվով այլ գործոնների լիակատար բացակայությունը:

Ցանկացած երկիր ունի մոբիլիզացիոն ռեսուրսի անհրաժեշտ թիվ, որը տարբեր փուլերում կարող է փոփոխության ենթարկվել և նախատեսված է երկրին սպառնացող վտանգների դեպքում արդյունավետ հավաքների անցկացման և զորքերի համալրման համար:

Այսինքն՝ դա այն օպտիմալ թիվն է, որ նախատեսված է հնարավոր սպառնալիքների դեպքում, տարբեր ուղղություններով նախատեսված զորամասերը համալրելու (կցագրված անձնակազմ) և մարտական խնդիրը լուծելու լիարժեք հնարավորություններ ստեղծելու համար:

Ցանկացած նորմալ պետության դեպքում, առաջնային շեշտը պետք է դրվի այդ ռեսուրսի վրա, որի ռազմական ունակությունների կատարելագործումը, վերապատրաստումը և ժամկետների և օպտիմալության առումով հնարավոր է կազմակերպել:

Այս հավաքների մեկ այլ խնդիր է, երբ քաղաքացուն ներգրավում են վարժական հավաքների, սակայն համապատասխան հանձնաժողովները պատշաճ կարգով բուժհետազոտություն չեն անցկացնում (օգոստոսին հավաքի ներգրավված քաղաքացի մահացավ, իսկ հետագայում պարզվեց, որ նա բուժհետազոտում չի անցել):

Ես ինքս ստացել եմ ահազանգեր այն մասին, որ քաղաքացիներին առանց հետազոտության փորձում են ներգրավել վարժական հավաքներին, դեռ չեմ խոսում այն մասին, որ քաղացիներին ծանուցումներ են տալիս և պահանջում, օրինակ՝ 1 ժամից ներկայանալ զինոմիսարիատ ու մեկնել զորամաս, ինչը ևս սահմանված կարգի խախտում է:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը սահմանում է, որ քաղաքացին վարժական հավաքի կանչվում է իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատի կողմից տրված փաստաթղթային կամ էլեկտրոնային ծանուցման համաձայն: Ծանուցման հիման վրա զինվորական կոմիսարիատ ներկայացած քաղաքացին անցնում է ԲՈՒԺՀԵՏԱԶՈՏՈՒՄ, որի արդյունքներով վարժական հավաքի կանչվելու ենթակա ճանաչվելու դեպքում ուղարկվում է վարժական հավաքի անցկացման վայր:

Զինված ուժերը համալրելու և արտաքին սպառնալիքները չեզոքացնելուն ուղղված անհրաժեշտ մեխանիզմները գործի չեն դրվել, ինչի հետևանքով զորամասերի համալրումները տեղի են ունենում խնդիրներով, համալրման գործընթացում առկա են խափանումներ: Այս հիմքով և այս սկզբունքների հիման վրա որևէ լուրջ խնդիր անհնար է լուծել, հետևանքը՝ ՀՀ-ից խլվող տարածքներն են ու մեծաթիվ զոհերը:
 
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>