Այս քմահաճույքների ֆոնին, Եվրոպայի գազի, Արցախը թուրքական դարձնելու համար քարոզչություն է տարվում հետևյալ ուղղություններով
Եվրոպային պետք ա գազ, Ադրբեջանին պետք ա Արցախն ու Սյունիքը, Հայաստանին պետք ա Արցախն ու Սյունիքն ու գազ: Սյունիքը պետք ա Իրանին, որ թուրքական չդառնա, Արցախը պետք ա Ռւսաստանին, որ թուրքական չդառնա: Ռուսաստանն ու Իրանը Եվրոպային գազ չեն տալիս: Ռուսաստանն ու Իրանը գազ տալիս են Հայաստանին: Եվրոպային գազ տալիս ա Ադրբեջանը, Արցախն ու Սյունիքը Եվրոպային պետք չի, Արցախից բան չկա ստանալու իրանց, բայց Ադրբեջանից կա, հետևաբար՝ Արցախ գազի դիմաց, Արցախն ու Սյունիքը Ադրբեջանին՝ ընդդեմ Եվրոպային գազ չտվող Ռուսաստանի ու Իրանի:
Էս քմահաճույքների ֆոնին, Եվրոպայի գազի, Արցախը թուրքական դարձնելու համար քարոզչություն է տարվում հետևյալ ուղղություններով.
- ատելություն, արհամարհանք Արցախի ու արցախահայության հանդեպ:
- ատելություն Ռուսաստանի հանդեպ
- հայերի անզոր լինելու քարոզ
- դավաճանների վարկանիշի բարձրացում
- ատելություն ու արհամարհանք ազգային՝ Արցախի, Սյունիքի ու Հայաստանի ճակատագրով մտահոգ ուժերի ու մարդկաց հանդեպ:
- ատելություն, արհամարհանք Իրանի նկատմամբ՝ գլխաշորերի թեմայով
- ցեղասպան Թուրքիայի ու Ադրբեջանի հետ «խաղաղության» ու գոյակցման քարոզ
- երջանիկ Հայաստանի պատրանքի ստեղծում
- Անկարևոր թեմաները առաջին պլան բերելու աշխատանք:
Այս ուղղություններից որն էլ աշխատի հանրության որևէ շերտի վրա, արդյունավետ ա:
Կարող է սիրի Արցախը, բայց լինի ռուսաֆոբ, կարող է ատի Արցախը, բայց չլինի ռուսաֆոբ, կարող է սիրի Արցախը, չլինի ռուսաֆոբ, բայց ատի ազգային գործիչներին, կարող է սիրել Արցախը, հարգել ազգային գործիչներին, չլինել ռուսաֆոբ, բայց հայերի հնարավորություններին չհավատա կամ ատի Իրանին գլխաշորի համար:
Այս բոլոր ուղղություններից, եթե որևէ մեկի վրա ձեզ բռնեք, ապա Արցախն ու Սյունիքը թուրքական լինելու, Եվրոպայի անխափան գազի համար տարվող քարոզչությունը արդյունավետություն ունի ձեզ վրա:
Եվ այս հարցերում տարբեր դիրքորոշումներ ունենալը վեճերի ու հայերի պառակտման ևս մեկ աղբյուր է, ինչը նույնպես Արցախն Ադրբեջանին հանձնելու նպատակին է ծառայում:
Իսկ այս բոլորը միասին անողը դավաճանն է:
Հովհաննես Իշխանյանի Ֆեյսբուքյան էջից

