Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը Չափավորեք Ձեր ընթացքը Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ
14
Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ) Այն, ինչ կատարվում է այս օրերին Արցախում, վկայում է այն մասին, որ Արցախն ազատագրելն այլընտրանք չունի. Իշխանյան Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը Հաջիևի գամբիտը. Հայկ Դեմոյան Ազգային ժողովի քառօրյա նիստը Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը Չափավորեք Ձեր ընթացքը Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին «...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում

Երկու մոր կաթ ծծող Ալիևը, Հայաստանի կենսական հյութերը քամող Փաշինյանը և մեր անելիքը

Ալիևը հիմա անում է այն, ինչը ժամանակին անում էինք մենք՝ իրականացնելով արտաքին փոխլրացնող, հավասարակշռված քաղաքականություն։ 

Ալիևը Արևմուտքին գազ է վաճառում, իսկ ԱՊՀ տարածքում բռնում է Մոսկվայի կողմը։ Ադրբեջանը Մոսկվային «կծմծում» է, բայց չափը չի անցնում՝ չափը ներդաշնակեցնելով Թուրքիայի գործողությունների հետ։ 

Փաշինյանն Արևմուտքից Հայաստանի համար, բացի Նենսի Փելոսիի արցունքներից ու Էմանուել Մակրոնի հուժկու հարցազրույցից, անվտանգության զրո երաշխիք է ստանում ու զուգահեռաբար փլուզում հայ–ռուսական հարաբերությունները՝ այն դարձնելով թշնամական։ Այս հարցում էլ է Նիկոլը խաբել իր ընտրողին՝ խոստանալով հայ–ռուսական հարաբերությունների խորացում, սակայն այդ հարաբերությունները սեփական նախաձեռնությամբ դարձնելով թշնամական։

Ալիևը չի մտնում Ռուսաստան–Արևմուտք բախման արանքը։ Փաշինյանը Հայաստանը դարձրել է մանրադրամ հզորների բախման մեջ։ Արևմուտքը Հայաստանի դեմ բան չունի, բայց հանուն սեփական շահերի Հայաստանն օգտագործում է Ռուսաստանի դեմ, հատկապես որ Նիկոլ Փաշինյանը երկու ձեռքով կողմ է դրան։

Ալիևին հրավիրում են ՀԱՊԿ–ում դիտորդ–անդամ դառնալու։ Փաշինյանը ՀԱՊԿ–ից դուրս գալու և հակառուսական հիստերիա կազմակերպելու դրոշակակիրն է։

Նիկոլին չեն վստահում Ռուսաստանում և չեն հարգում Արևմուտքում (ոչ մի տեղ սեփական երկիրն աճուրդի հանած ղեկավարին չեն հարգում․ օգտագործում են, բայց չեն հարգում)։ Ալիևի հանդեպ այս երկու կենտրոններում ճիշտ հակառակ վերաբերմունքն է։

Նիկոլն ԱՊՀ տարածքում դարձել է օտար՝ Մակրոնին տղա բերելու իր էժանագին քաղաքականությամբ։ Արևմուտքում Նիկոլին դիտարկում են որպես երկրորդ Զելենսկի կամ առնվազն Սահակաշվիլի, որը պատրաստ է սեփական ժողովրդի կոտորվելու և սեփական երկրի փլուզման գնով հակառուսական քաղաքականություն վարել։ 

Ալիևը ոչ դիվանագիտական լեքսիկոնով «փչացրեց» Մակրոնին՝ Ռուսաստանի ապակառուցողական դերի մասին հայտարարության համար։ Նիկոլը լուռ է։ Ավելի ճիշտ՝ «Հավաստի Աղբյուրի» անվան տակ թաքնված նույն ղալաթն է անում։ 

Ալիևը, Պուտինից առաջ ընկնելով, քննադատում է Մակրոնին և միավորներ հավաքում Մոսկվայում՝ դառնալով ռուսական լրատվամիջոցների գլխավոր լուրերի հերոսը։ Նիկոլին ռուսական հեռուստաընկերությունները կամ շատ վատ ռակուրսներով են ցուցադրում կամ ընդհարապես չեն հիշում։ Նիկոլը գրեթե Զելենսկու կարգավիճակ է ստացել Ռուսաստանում, ինչը սարսափելի հետևանքների է բերելու մեզ համար։ Եվ ո՞վ է Նիկոլին Զելենսկի դառնալու մանդատ տվել։ 680 հազար հպարտ քաղաքացիները դա՞ էին երազում։

Ալիևը գիտի, որ ռուսական զորքն է կանգնած Արցախում ու Հայաստանում, ուստի փորձում է սիրաշահել «գետնի վրա» իրական հնարավորություն ունեցող Պուտինին, իսկ ահա Նիկոլ Փաշինյանը գիտի, որ բացառապես ռուսական գործոնի շնորհիվ է Արցախը գոյատևում ու հայ–թուրքական սահմանին ռուսական զորքն է կանգնած, բայց այդուհանդերձ վարում է հակառուսական քաղաքականություն։

Նիկոլը համոզում է հայ ժողովրդին, որ Ռուսաստանը մեր թշնամին է և խաբում, որ Արևմուտքը կպաշտպանի մեզ։ Իրականությունն այն է, որ Արևմուտքը նման բան չի խոստացել (բացի Մակրոնի խոստացած «նավերը»)։ Ավելին՝ ԵՄ–ում հատուկ նշել են, որ Ադրբեջանի դեմ ՀՀ տարածքներն օկուպացնելու համար որևէ պատժամիջոց չի կիրառվելու։ ԵՄ–ում հո հիմա՞ր չեն, որ ադրբեջանական գազը ստորադասեն ՀՀ տարածքային ամբողջականությանն ու մեր զինվորների արյանը։

Ալիևը ասում է, որ սեպտեմբերի 13–14–ի բախումները կանգնեցրել է Մոսկվան, իսկ նիկոլենք պնդում են, որ դա արել է Վաշինգտոնը։ Ինչու՞ է Նիկոլն ուռճացնում Արևմուտքի դերակատարումը, ինչու՞ է Ռուսաստանի դեմ վարում մի քաղաքականություն, որը ձեռնտու է բացառապես Թուրքիային ու Ադրբեջանին․ հարցերս հռետորական են։

Արևմտյան դիտորդների ներկայությունը մեր երկրում նյարդայնացնում է Մոսկվային ու Թեհրանին, որոնք ՀՀ գոյության երաշխավորներն են (մասնավորապես՝ Սյունիքը դեռ հայկական է մնացել բացառապես Իրանի գործոնի շնորհիվ)։ Այդ դիտորդներին այստեղ հրավիրել է Նիկոլ Փաշինյանը։ 

Ալիևն Աստանայում հատուկ հայտարարեց, որ ինքն Ադրբեջանի տարածքում թույլ չի տվել նրանց մտնել։ Ասել է թե՝ Ալիևը Մոսկվայի ու Թեհրանի համար ևս մեկ անգամ ցույց տվեց ՀՀ–ի հակառուսական ու հակաիրանական քաղաքականությունը՝ զուգահեռաբար ցույց տալով, որ հասկանում է նրանց խնդիրներն Արևմուտքի հետ ու հենց դրա համար էլ ԵՄ–ի չինովնիկներին թույլ չի տվել մտնել իր տարածք։ 

Թե ինչ արդյունքների կարող է հանգեցնել Նիկոլ Փաշինյանի այս քաղաքականությունը, դժվար չէ կռահել։ Բայց դա նրան չի հետաքրքրում։ Նիկոլն իր անձնական խնդիրներն է լուծում՝ Արևմուտքի համար նոր Զելենսկի դառնալու և հետագայում ապաստան ստանալու դիմաց։ 

Տեղի ունեցողը պետք է հետաքրքրի ՀՀ քաղաքացիներին, բովանդակ հայ ժողովրդին, քաղաքական վերնախավին։ Սեղանին ոչ միայն Արցախի (ինչպես սխալմամբ կարծում են ոմանք), այլ նաև ամբողջ Հայաստանի հարցն է դրված։ 

Եթե որոշ քաղաքական անմեղսունակներ կամ անբարոյականներ կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը պետք է խիզախություն ցուցաբերի ու Արցախն Ադրբեջանին հանձնելու գնով խաղաղություն բերի Հայաստան (ասում են՝ եկեք կանգնենք նրա կողքին, կիսենք նրա հետ պատասխանատվությունը, որպեսզի չվախենա ու թուղթ ստորագրի), ապա նրանք չարաչար սխալվում են կամ գիտակցաբար խաղում են թշնամու կողմից։ 

Արցախի ադրբեջանականացմանն անմիջապես հետևելու է Սյունիքի ադրբեջանականացումն ու այդպես մինչև Երևան, Գյումրի, Վանաձոր, Իջևան ․․․ 

Նիկոլի հետ ամեն ինչ պարզ է։ Հարցը մեզ է վերաբերում։ Յուրաքանչյուրս իր անելիքն ունի։ Այս իրավիճակը կա՛մ տիտղոսային ընդդիմությունը կփոխի, կա՛մ այլ ձևաչափով դա տեղի կունենա։ Շատ ժամանակ չկա։ Կա՛մ, կա՛մ ․․․

ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>