Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի անդամները քննադատել են Փաշինյանին և բոյկոտել հանդիպումը՝ լքելով դահլիճը Ռուսական փողերով Փաշինյանը Հայաստանը տանում է Թուրքիա. Բենիամին Մաթևոսյան Իրական ընդդիմադիրները բոյկոտում են ապօրինի թանկացած տեղական վճարները (ուղիղ)
23
Կապսի ջրամբարի շինարարությունը ևս ձախողեցին Ձեր կուսակցության ղեկավարն էր Էրդողանի գիրքը հրճվանքով գրկել, Ալիևն էլ անվանում էր՝ հարբած ծաղրածու․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ) Փոքրամասնության քաղաքապետն ու նրա կցորդները նոր թանկացումներ բերեցին ձեզ համար․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Ինչպես թալանել մայրաքաղաքը․ երևանցիները դարձել են ստի ու կեղծիքի զոհեր․ Անդրանիկ Թևանյան Ինչու՞ Ալիևը չմեկնեց Մոսկվա. դեկտեմբերի 28-ին ի՞նչ գրոհ են պատրաստում Նիկոլի հետ․ Բոզոյան Էստեղ ոչ մեկ ձեր ենթական չի, բայց դուք մեզ հաշվետու եք․ Մանուկ Սուքիասյանը՝ Տիգրան Ավինյանին (տեսանյութ) Երևանցուն դարձրել եք տուգանքի մատերիալ․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ-ին և նրա կցորդներին (տեսանյութ) Եթե այս պահին վիժեցվի նիստը, չեն կարող նորից թանկացնել «կարմիր գծերն» ու հանրային տրանսպորտը (տեսանյութ) Ովքեր են կողմ թանկացումներին․ «Մայր Հայաստանի» ավագանու անդամը մանրամասներ է հայտնում (տեսանյութ) Ինչպես են «թալանի մատերիալ» դարձնում քաղաքացուն․ կարմիր կետագծերից մինչև սեփական աշխատավարձի բարձրացում․ Երևան–Էջմիածին «տրանզիտ» Պատերազմ Արցախում
Կարո՞ղ է մութ գործեր կան, որոնց բացվելու հեռանկարից խուսափելու համար իրեն նետում է Նիկոլի գիրկը Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի անդամները քննադատել են Փաշինյանին և բոյկոտել հանդիպումը՝ լքելով դահլիճը Շատ ուշագրավ մի քանի համեմատություն․ «Կարճ ասած» Կապսի ջրամբարի շինարարությունը ևս ձախողեցին Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին տարել են ոստիկանության Սիսիանի բաժին. Իշխանյան ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանին պատկանող Gulf բենզալցակայանները կառուցվել են բացահայտ ապօրինի. բլոգեր Կատաղությունը կենդանիներից մարդուն փոխանցվող մահացու վիրուսային հիվանդություն է․ ԱՆ Սա բացահայտ թալան է Երեւանում հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացել Ձեր կուսակցության անունը դրեք Վիլլայեթ․ Մանուկ Սուքիասյանը՝ Արամ Սարգսյանի կուսակցությանը (տեսանյութ) Ովքեր են կողմ թանկացումներին․ «Մայր Հայաստանի» ավագանու անդամը մանրամասներ է հայտնում (տեսանյութ) «Հանրապետություն» կուսակցության ավագանու անդամը բացահայտ սուտ է խոսել․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ) Ձեր կուսակցության ղեկավարն էր Էրդողանի գիրքը հրճվանքով գրկել, Ալիևն էլ անվանում էր՝ հարբած ծաղրածու․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ) Մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը պետք է բարձրացվեն․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ) Ձեր քաղաքական հայրն անգամ Փաշինյանը չէ, այլ Էրդողանն է․ «Մայր Հայաստանի» ավագանու անդամը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ) Դիտահորը փոսալցրել ու ասֆալտապատել են․ Արմեն Քոչարյան (տեսանյութ) Փոքրամասնության քաղաքապետն ու նրա կցորդները նոր թանկացումներ բերեցին ձեզ համար․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Աջափնյակի մետրոն չեն կառուցում, բայց Երևանի 2026 թ․ բյուջեով 2 մլրդ դրամ է կրկին հատկացվել (տեսանյութ) Ավինյանի բառապաշարով՝ ԱՆԻՖ-ի բյուջեն է լոճվել, դատական համակարգն է լոճվել․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ծախված են էս 2 երիտասարդները․ «Հանրային ձայնը» ՔՊ-ին է ծառայում (տեսանյութ) Տիգրան Ավինյանը շրիշակից ցածր բառապաշար ունի․ «Մայր Հայաստանի» ավագանու անդամ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել են 2 սատկած շներ՝ մետաղական լարով խեղդած և կապված Ոչ թե միլիոնավոր, այլ միլիարդավոր դրամների պարգևավճար՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում Ինչպես թալանել մայրաքաղաքը․ երևանցիները դարձել են ստի ու կեղծիքի զոհեր․ Անդրանիկ Թևանյան «Բրավո Սանկտ Պետերբուրգի հայ համայնքին». Վահե Սարգսյան Ինչու՞ Ալիևը չմեկնեց Մոսկվա. դեկտեմբերի 28-ին ի՞նչ գրոհ են պատրաստում Նիկոլի հետ․ Բոզոյան Դուք միլիոնավոր պարգևավճարներ կարող եք ստանալ, թոշակառուն 10 000 դրամ չի՞ կարող․ Արշակ Սարգսյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ) Էստեղ ոչ մեկ ձեր ենթական չի, բայց դուք մեզ հաշվետու եք․ Մանուկ Սուքիասյանը՝ Տիգրան Ավինյանին (տեսանյութ) Եկեղեցու դեմ հարձակմամբ իշխանությունն ակնկալում է Ադրբեջան-Թուրքիայի աջակցությունը ընտրություններից առաջ.Ղուկասյան Փաշինյանը որոշել է Վեհափառի այլ մտերիմների էլ կալանավորել

«Հայաստանը պատառ-պատառ են անելու Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, մենք ոչ մեկին պետք չենք». Նաիրի Հոխիկյան

Քանի որ մեր իրականության մեջ ամեն ինչ շատ ավելի ծանր վիճակում է, քան հանրությունը պատկերացնում է, ստիպված եմ որոշ իրողությունների ու որոշ կարծիքների մասին բացահայտ խոսել։ 

 

Միաժամանակ պետք է շեշտեմ, որ մեծ հաշվով ինձ համար միևնույն է, թե մարդկանց մի խումբ ռուսամետ է անվանում։ Մարդիկ չգիտեն իրականության ներսը և իրենց համար եզրակացություններ են կազմում հստակ քարոզչական տեխնոլոգիաների կիրառմամբ հրապարակումներից։ 

 

Իրականում մենք կարող ենք շաբաթների ընթացքում կորցնել ոչ միայն ամբողջ Արցախը, այլև Սյունիքը, Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Տավուշի կեսը։ Եթե ձեզ հետաքրքիր է ամբողջ իրականությունը, ապա ավելի մանրամասնեմ։ 

 

Մարդիկ հիմնականում հավատում են այն տեղեկատվությանը, ինչը իրենց դուր է գալիս։ Դրա վկայությունն է սոցիալական ցանցերում լցված ու միլիոնավոր դիտումներ ունեցող այն աղբը, ըստ որի, իբր Նիկոլը ծնկի բերեց Էրդողանին, կամ շուտով Թուրքիան մեզ կվերադարձնի ամբողջ Արևմտյան Հայաստանը։ 2020-ի նոյեմբերի 10-ին իմ մի քանի «խելացի» ազգականներ համոզում էին, թե պետք չի նեղվել Փաշինյանի դավաճանությունից, շուտով Արցախի փոխարեն մենք կստանանք Նախիջևանն ու Արարատ սարը։ 

 

Հասկանում եք, չէ՞, թե ինչպիսի տգիտության և ուղղորդված քարոզչության հետ գործ ունենք, որոնց հետևում, ի դեպ, նստած է հենց թշնամու ագենտուրան։ 

 

Օրեցօր ավելանում են Ռուսաստանը հայհոյող և Հայաստանի ապագան Արևմուտքի հետ կապող մարդիկ։ Պարզ է, ռուսները քարոզելուց զրո են, իսկ ԱՄՆ-ն այստեղ գործի է դրել իր ամբողջ քարոզչական ապարատը։ Այդ քարոզչության ազդեցության տակ էլ շատ մարդիկ ինձ, օրինակ, համարում են ռուսամետ կամ ռուսների համար աշխատող։ Ինչևէ, չեմ արձագանքում, քանի որ այդ մարդկանց կարծիքից առավել հիմա իմ երկրի լինել-չլինելու հարցն է։ 

 

Իրականում մեր տարածաշրջանը երբևէ չի կարող դուրս գալ ռուսական ուղեծրից։ Ռուսները նույն ճակատագրին մեզ կարժանացնեն, ինչպես եղավ Ուկրաինայի դեպքում։ Մարդիկ չեն կարող հասկանալ, որ եթե Ռուսաստանը հեռացավ Ուկրաինայից կամ մեր տարածաշրջանից, ապա մի քանի տարի անց սկսվելու է նույն Ռուսաստանի մասնատումը։ Եթե ձեզ թվում է, թե դա նույն ռուսները չեն հասկանում, կամ մեր ճղճղոցներից կթողնեն, կհեռանան, կամ ռուսների հեռանալուց հետո ամերիկացիները կամ բրիտանացիները կգան մեզ տեր կկանգնեն, ապա դուք ոչինչ չեք հասկանում կայսրությունների քաղաքականությունից, աշխարհի վերաբաժանումից ու փոքր երկրների կործանումից։ 

 

Մի քանի ամիս առաջ, երբ զօրուգիշեր խոսում էի Բերձորի մասին, էլի կային մարդիկ հենց Բերձորում, որոնք ինձ մեղադրում էին, թե մարդկանց խուճապի եմ մատնում, չեմ թողնում հանգիստ ապրեն։ Ես երբեք չէի ցանկանա, որ Բերձորը հանձնվի, որպեսզի մարդիկ հավատան իմ ճշմարտացիությանը։ Բերձորը հանձնելու օրերին նույն այդ մարդիկ մոտենում ու խոստովանում էին, որ սխալվել են։ Արդեն ուշ էր։ Չեմ ուզենա, որ ամբողջ Հայաստանի առումով նույնը կրկնվի։ 

 

Երբ ես պահում եմ ռուսական թևը, դա ամենևին չի նշանակում, որ ռուսամետ եմ, ուղղակի ձեզնից շատերից մի քիչ ավելի շատ տեղեկություններ ունեմ գործընթացների մասին, ավելի շատ գիտեմ, թե ինչ են քաղաքական խոհանոցներում խոսում ամերիկացիները, ռուսները, բրիտանացիները, չինացիները, իրանցիները, թուրքերը․․․ Իսկ դուք գիտե՞ք։ Իհարկե, գիտեք այն, ինչ ձեզ ասում են Հայաստանից գնացած ու հիմնականում Եվրոպայում ու ԱՄՆ-ում ապրող բլոգերները՝ իրենց հայհոյանքով ու ատելության խոսքով։ Դա է ձեր հավատի աղբյուրը, որովհետև սիրում եք լսել այն, ինչ հաճելի է, սիրում եք կուլ տալ քաղցր թույնը, ու ամենևին կարևոր չէ, որ քիչ անց մեռնելու եք։ 

 

Ուզո՞ւմ եք իմանալ, որ ԱՄՆ-ն փակ բանակցությունների ժամանակ Հայաստանի առաջ դրել է՝ ձեր ճակատագիրը մեզ հետաքրքիր չէ, դուք պետք է հրաժարվեք Արցախից, Սյունիքը տվեք ՆԱՏՕ-ի անվտանգային վերահսկողությանը (թուրքերը՝ ՆԱՏՕ-ի համազգեստով), հեռացրեք ռուսներին Հայաստանից, մենք 10 տարվա ընթացքում Հայաստան կբերենք 20 մլրդ դոլար, դուք կուշտ կապրեք։ Կարևորը՝ ռուսներին հեռացնեք տարածաշրջանից։ 

 

Իսկ ուզո՞ւմ եք իմանալ, որ Ռուսաստանն ասում է՝ ինձ հետաքրքիր չեն ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը։ Ռուսաստանին հետաքրքիր է 2 բան․

1․ Տարածաշրջանը պահել իր հսկողության տակ։ 

2․ Թույլ չտալ, որ տարածաշրջանում Թուրքիան հզորանա։ 

 

Հիմա լիքը մարդ կասի՝ բա ինչո՞ւ է Ռուսաստանը այդպես ջերմ հարաբերություններ պահում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Իհարկե, դուք քաղաքականությանը վերաբերվում եք ինչպես մարդկային հարաբերություններին՝ եթե մեկը ինձ թշնամի է, ապա պետք է ցույց տամ դա․․․ Բայց ախր պետք է նայեք մեր փոքրիկ քաղաքական դաշտը և դա պրոյեկտեք աշխարհի օրինակով։ 

 

Տեսեք, Էդմոն Մարուքյանն ու Ալեն Սիմոյանը միմյանց անբարոյականի վաստակ էին ասում։ Թշնամի՞ են։ Բա ինչո՞ւ մի քանի ամիս անց միմյանց գրկած պաշտոններ են վայելում։ Հասկանո՞ւմ եք, որ նույնը մեծ քաղաքականության մեջ է։ նույնը ռուսների ու թուրքերի մեջ է։ 2015-ին Թուրքիան ոչնչացրեց ռուսական կործանիչը, 2 ռուսների սպանեց, սպանեց նաև ՌԴ դեսպանին։ Ի՞նչ եղավ։ Այդ պահին՝ ոչինչ, բայց ամիսներ անց ռուսական կործանիչները հողին հավասարացրին մի քանի թուրքական գյուղ, 100-ից ավելի թուրք զինվորների և այլն։ 

 

Ռուսներին հիմա շատ պետք է խաղաղ լինել Թուրքիայի հետ, մինչև գրավեն Ուկրաինայի սևծովյան ափերն ամբողջությամբ։ Մնացել է Օդեսան, դա էլ գրավեն, Ուկրաինան ամբողջությամբ կտրվելու է Սև ծովից։ Ու գիտե՞ք, թե ինչու է Թուրքիան օրական տանսյակ Բայրաքթարներ ուղարկում Ուկրաինա, որ ռուսների դեմ լավ պայքարեն։ 

 

Հետո՞ ինչ, որ Պուտինն ու Էրդողանը միմյանց սեր են խոստովանում։ 

 

Ախր դուք նաև չգիտեք Ռուսաստանի աշխարհաքաղաքական մեխանիզմը, որ կոչվում է՝ ԹՇՆԱՄՈՒՆ ԽԵՂԴԻՐ ԳՐԿԻԴ ՄԵՋ։ Դա գիտե՞ք որն է։ Երբ մարդուն բարեկամի անվան տակ այնքան ամուր ես սեղմում կրծքիդ, որ շունչը կտրվում ու մեռնում է։ փորձե՞լ եք։ 

 

Ախր դուք չգիտեք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի 2-րդ ամենամեծ բանակ ունեցող երկիրն է, և մեր տարածաշրջանին տիրանալու համար մի կողմից պայքարում են՝ ԱՄՆ, Թուրքիա, Ֆրանսիա, Բրիտանիա, Գերմանիա, այլ երկրներ խումբը, մյուս կողմից՝ Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը։ 

 

Ախր դուք պետք է ներքին ինֆո ունենաք, որ իմանաք՝ Հայաստանը պատառ-պատառ են անելու Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, ու այդ գործում մենք ոչ մեկին պետք չենք։ Ուղղակի պետք է իմանաք, որ եթե ռուսներն այստեղ իրենց զորքերն ունեն և նրանց այստեղ մնալն իրենց համար գոյության կռիվ է, ապա ԱՄՆ-ի դեպքում խնդիր ունեն տարածաշրջանից հանել ռուսներին ու 10 տարվա ընթացքում մասնատել Հյուսիսային Կովկասում։ Կասեք՝ մեզ ինչ։ Համամիտ եմ, բայց ԱՄՆ-ն թքած ունի մեզ վրա՝ այս փոքրիկ երկիրը հանձնելով Թուրքիային։ Հասկանում ե՞ք, թե դա ինչ է նշանակելու։ 

 

Հասկանո՞ւմ եք, որ այսօրվա քարոզչական աղբի զոհը դառնալով՝ դուք օգտագործվում եք գերտերությունների կողմից ու մասնակից եք դառնում Հայաստանի ամբողջական կործանմանը, ինչպես որ 2018-ին ձեզնից շատերը օգտագործվեցին այսպես կոչված հեղափոխության մեջ ու մասնակից դարձան պայմանավորված պատերազմով Արցախի մեծ մասը հանձնելուն, 5000 հայ զինվորների մահվան ծրագրին։ 

 

Մտածեք, հետո էլի տեղեկություններ կտամ, երևի ձեզ շոկային ինֆորմացիաներ են պետք, որ ռուսի ու ամերիկացիների օգտին խոսելու փոխարեն հասկանաք՝ կործանվում ենք, ժողովուրդ։

 

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan