Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

«Ադրբեջանը շտապում է, որովհետև երկրորդ Փաշինյան չի լինելու Հայաստանում ևս 1000 տարի». Արմինե Ադիբեկյան. Տեսանյութ

Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանի կարծիքով՝ ԵՄ դիտորդական խմբի տեղակայումը չի զսպի Ադրբեջանին:

«Միջազգային հանրությունը իրավունք չունի ասել Ալիևին՝ ինչ անել, այսօրվա իրավիճակը հենց այդպիսին է, որովհետև Եվրոպան գտնվում է շատ խորը կախվածության մեջ Ադրբեջանի նավթից, ինչը հավասար է անձամբ Իլհամ Ալիևին: Այսինքն՝ Իլհամ Ալիևը, ինչպես ժամանակին Վլադիմիր Պուտինը Եվրոպային զսպում էր կամ իր կամքն էր թելադրում՝ սպառնալով գազի փականը փակել, նույնն անում է Ալիևը: Ոչինչ չի փոխվելու, ասեմ ավելի՝ Ադրբեջանն էլ ավելի սանձարձակ քայլերի է դիմելու, իմանալով, որ նրան դիմադրող չի լինելու»,-168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հարցին՝ Ռուսաստանի դեպքում Եվրամիությունը սկսեց բավականին կոշտ դիրքորոշում որդեգրել, և նրանք ասում են, որ իրենց համար եվրոպական արժեքներն են ամենակարևորը, արդյո՞ք Ադրբեջանի դեպքում էլ այդպես չի լինի ինչ-որ մի փուլից, նա պատասխանեց. «Ոչ, որովհետև արժեքն՝ արժեքներով, իսկ տաք բնակարանները և ձեթը՝ խանութներում, ինքն իրենով: Եվրոպան կարող է իր արժեքների մասին խոսել՝ Ռուսաստանի դեմ ունենալով Ադրբեջանի գործոնը, այսինքն՝ ալտերնատիվ էներգատարների ուղիներ»:

Հետաքրքրվեցինք՝ չի՞ չափազանցնում Ադրբեջանի դերը՝ հաշվի առնելով, որ այդքան մեծ ռեսուրսներ չունեն:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Եվրոպան ուրիշ տարբերակ չունի, ապա նա խաղում է որոշակի ակտուալ դեր: Հիմա այդ դերը չափազանցված է, թե թերագնահատված, դա ուրիշ հարց է, ձմեռը ցույց կտա: Բայց երբ Եվրոպան վեհ արժեքներից խոսելիս՝ հանդուրժում է այն այլանդակությունները, որոնք տիրում են մեր տարածաշրջանում, և այն ամենը, ինչ անում է Իլհամ Ալիևը, թույլ տվեք՝ ես լուրջ կասկածներ հայտնեմ եվրոպական արժեքների վերաբերյալ:

ԵՄ դիտորդների տեղակայումը բացարձակապես որևէ բան չի փոխի, որովհետև դիտորդները չեն գտնվելու այն վայրերում, որտեղ հնչելու են կրակոցներ, և սպանվելու են մարդիկ, նրանք նստելու են Երևանում կամ, լավագույն դեպքում, մարզկենտրոններում, որոնք քիչ թե շատ անվտանգ են, ես դժվարանում եմ ասել՝ ինչպես են նրանք չափելու՝ ով է սկսել, ով է մեղավոր, ով է պատասխանատուն, և այլն: Դրանք լինելու են ստանդարտ, հերթապահ գրություններ առ այն, որ կողմերը կրկին խախտել են հրադադարը, և կոչ անեն կողմերին՝ վերադառնալ բանակցային սեղան»,-ի պատասխան՝ ասաց նա:

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հոկտեմբերի 14-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների և լռեցրել են հակառակորդի կրակը:

Արմինե Ադիբեկյանի գնահատմամբ՝ դրանով Ադրբեջանը Փաշինյանին է մեսիջներ հղում, որ ստորագրի այն փաստաթուղթը, որը, ըստ նրա՝ բխելու է Ադրբեջանի շահերից. «Ադրբեջանը շտապում է, որովհետև ինչպես նախկինում եմ ասել՝ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի համար նվեր է, երկրորդ Նիկոլ Փաշինյան Հայաստանում չի լինելու ևս հազար տարի, և նրանք փորձելու են կթել այս իրավիճակից և Նիկոլ Փաշինյանից այն մաքսիմումը, որը նրանք կստանան և որը գրեթե հավերժ ծնկի կպահի Հայաստանին և հայ ժողովրդին՝ բերելով մեզ կործանման»:

Նա նկատեց՝ Ադրբեջանն ունի բացահայտ, ստույգ և անթաքույց պլան՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է դադարի գոյություն ունենալ, իսկ հայ ժողովուրդը պետք է տեղափոխվի ուրիշ տեղ, այլ ոչ այս տարածաշրջանում. «Մարդիկ չեն էլ թաքցնում դա, բացահայտ ասում են՝ Հայաստանը երբեք ոտքի չի կանգնի և կոչնչացվի քարտեզի վրայից»:

Ինչ վերաբերում է Հայաստանում հակառուսական տրամադրություններին և Արևմուտքի ակտիվությանը, նա շեշտեց, որ Եվրոպան Հայաստան զորք չի ուղարկելու. «Այստեղ մտնելու է թուրքական զորքը, որովհետև Թուրքիան ՆԱՏՕ անդամ է, ու մենք ունենք երկու տարբերակ՝ կա՛մ ՀԱՊԿ, կա՛մ ՆԱՏՕ, իսկ ՆԱՏՕ-ն ո՞վ է մեր տարածաշրջանում՝ Թուրքիան: Մենք ուզո՞ւմ ենք թուրքական զորք մեր տարածքում՝ հաշվի առնելով, որ նրանք մեզ չեն պաշտպանելու՝ ոչնչացնելու են, օգտագործելու են այդ պատրվակը, որ իրենց նախշուն գործը էլ ավելի ոչ ռեսուրսատար միջոցներով իրականացնեն: Մենք ունենք մեծ խնդիր, որ ինչ-որ մի զանգված փողով կամ հոգու պոռթկումով ինչ-որ լավ-լավ բաներ է ուզում, բայց բացարձակապես չի մտածում հեռանկարների մասին:

Նրանք բացարձակապես չեն կարողանում հաշվել ռիսկերը և իրենց քայլերի հետևանքները, ես գիտեմ՝ ինչով է բացատրվում արևմտամետների ոգևորությունը, բայց գիտեմ մի բան, որ նրանք ի վիճակի չեն հաշվարկել գոնե մեկ տարվա կտրվածքով մեր հեռանկարները: Հետևաբար, նման մարդկանց ակտիվությունն իր մեջ ավելի շատ վտանգ է պարունակում, քան ռացիոնալ տարր, որից կարելի է բռնել և այդ կծիկը քանդել»:

Կառավարության վերջին նիստում Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ եռամսյա հավաքներ այլևս չեն լինելու, փոխարենը՝ կանցկացվեն 25-օրյա հավաքներ, որոնք պարտադիր կլինեն Հայաստանի բոլոր զինապարտ քաղաքացիների համար: 7 օր զինվորական պատրաստություն անցնելուց հետո այդ մարդիկ պետք է 14 օր մարտական հերթապահություն անցկացնեն: Արմինե Ադիբեկյանի կարծիքով՝ այս նախաձեռնությունը ներքին խնդիր լուծելու համար է. «Բոլոր այն մարդիկ, որոնք Ֆրանսիայի հրապարակում հավաքված էին և պահանջում էին Փաշինյանի հրաժարականը, այդ մարդկանց հեռացնում են քաղաքից և տանում են դիրքեր՝ հույս ունենալով, որ այդ մարդիկ իրենց ցեղակիցների կողմից կսպանվեն:

Այն, ինչ տեղի ունեցավ օգոստոսին, երբ գրեթե բոլոր ընդդիմադիր տղամարդկանց հավաքեցին և տարան եռամսյա հավաքների, և մենք գրեթե ամեն օր լուրեր էինք ստանում, որ մարդ է զոհվել կամ հանկարծամահ եղել: Այսինքն՝ ոչ թե անվտանգային խնդիրներ են լուծում, այլ կոնկրետ իրենց իշխանությունը պահելու խնդիրն են լուծում՝ «վտանգավոր» էլեմենտներին մեկուսացնում են սարերում: Նրանք այնպիսի մարդկանց են զորակոչել, որոնք շատ ակտիվ ընդդիմադիր գործիչներ են, բայց ունեն լուրջ առողջական խնդիրներ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>