Կառավարության նիստի այսօրվա ճամարտակության իմաստը ոչ թե եռասմյա հավաքի ժամկետը կրճատելն է, այլ բոլոր զինապարտ քաղաքացիներին անխտիր 25 օրյա ծառայության տանելը
Դիտել նաև
Տեր Արամի անհիմն հրապարակումները օգտագործվում են կեղծ օրակարգեր ձևավորելու համար․ պարզաբանում
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»․ Արմեն Այվազյան
Իրավապահներին խորհուրդ կտամ զննել այս տեսանյութը ու պատասխանել՝ իրենք հանցագո՞րծ են, թե՞ չէ
Թուրքական կողմը Փաշինյանի համար առաջին բարոյահոգեբանական անհարմարությունը «կազմակերպել» էր հենց օդանավակայանում. Քաղաքական վերլուծաբան
«Թե բա` ասա извини»․ Արմենակ Դանիելյան
Կառավարության նիստի այսօրվա ճամարտակության իմաստը ոչ թե եռասմյա հավաքի ժամկետը կրճատելն է, այլ բոլոր զինապարտ քաղաքացիներին անխտիր 25 օրյա ծառայության տանելը:
Լավ բան է սա թե վատ, մեկնաբանելու կարիք չկա: Այն իշխանությունը, որի ՊՆ ղեկավարությունը լուռ հետևում է թե ինչպե՞ս են դավադրաբար հանձնել հողերը, հսկայական զոհերի պատճառ դարձել և շարունակում են քայքայել պետությունն ու բանակը` որևէ դրական նախաձեռնություն անել չի կարող:
Որքան հիշում եմ, սա պաշտպանության ոլորտում կապիտուլյանտների կողմից հայտարարված, բայց այդպես էլ կյանքի չկոչված հերթական «նորամուծությունն» է: Իրենց արևին շվեյցարական մոդելից մի առանձին դետալ են վերցրել, ցանկանում են կիրառել:
Բանակում ցանկացած բարեփոխում պետք է սկսել հսյրենիքի դեմ գործած դավաճանության համար կապիտուլյացված խունտային պատասպանատվության ենթարկելուց:
Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

