Արցախը ոչ թե պետք է ապառազմականացվի, այլ ճիշտ հակառակը՝ մեծացնի իր պաշտպանունակությունը, օգտագործի ինքնապաշտպանական ողջ պոտենցյալը
Դիտել նաև
Տեր Արամի անհիմն հրապարակումները օգտագործվում են կեղծ օրակարգեր ձևավորելու համար․ պարզաբանում
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»․ Արմեն Այվազյան
Իրավապահներին խորհուրդ կտամ զննել այս տեսանյութը ու պատասխանել՝ իրենք հանցագո՞րծ են, թե՞ չէ
Թուրքական կողմը Փաշինյանի համար առաջին բարոյահոգեբանական անհարմարությունը «կազմակերպել» էր հենց օդանավակայանում. Քաղաքական վերլուծաբան
«Թե բա` ասա извини»․ Արմենակ Դանիելյան
Որքան էլ Ադրբեջանը պնդի, որ Արցախը պետք է զինաթափվի, որքան էլ դրան ձայնակցի Հայաստանի իշխանությունը, դրան հակառակ Արցախը ոչ թե պետք է ապառազմականացվի, այլ ճիշտ հակառակը՝ մեծացնի իր պաշտպանունակությունը, օգտագործի ինքնապաշտպանական ողջ պոտենցյալը։
Արցախի ապառազմականացում նշանակում է՝ Արցախի հայաթափում ու կարճ՝ հանձնում։
Իսկ ո՞վ է ապահովելու Արցախի ու Արցախի մեր հայրենակիցների անվտանգությունը՝ պատասխանատվությունից փախած, իր արյունակիցներին դավաճանած ՀՀ իշխանությո՞ւնը, Ադրբեջա՞նը, թե՞ դա «միջազգային երաշխիքներով» է արվելու։
Եթե դեռ գոյաբանական խնդիր լուծելու շանս կա, ապա դրա հիմքում պետք է լինի Արցախի պաշտպանական ռեսուրսն իր ինստիտուտներով ու համակարգերով, որոնք առողջացման, ռեֆորմների լուրջ անհրաժեշտություն ունեն։
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

